Ֆեյսբուքում եւ լրատվական կայքերում մոտ մեկ ամսից ավելի տարածում էին տեղեկատվություն,որ երեւանյան ակումբներից մեկում Հայաստանի հայտնի ռոք խմբերից հինգը միասին հանդես կգան համերգով, որն ուղեկցվելու էր մնջախաղային պար–բեմադրությամբ։
Մայիսի երեքին համերգը տեղի ունեցավ, բայց ոչ այնպես,ինչպես նախատեսված էր. համերգը հանդիսատեսի պակաս ուներ։
Միջոցառման կազմակերպիչ Տիգրան Զալինյանը համերգին ռոքասեր հասարակության ներկա չլինելը կապում է տոմսերի արժեքի հետ։ Տոմսերի արժեքն էր 4000 եւ 5000 դրամ:
Միեւնույն ժամանակ զարմանում է. «Մարդիկ տարբեր խմբերի համերգներին պատրաստ են վճարել 3000 դրամ, իսկ մեկ օրվա համար 4000 դրամ չեն կարող, դա ինձ համար անհասկանալի է»։
Կարդացեք նաև
Համերգին մասնակցող խմբերն էին. «Որդան կարմիր», «The Beautified Project», «Նաիրի»,«Դոգմա» եւ «Հայարդ»։
Համերգի ընթացքում հավաքվածներին տեղեկացվեց, որ «Դոգմա» եւ «The Beautified Project» խմբերը ելույթ չեն ունենա՝ պատճառը չհայտնելով։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում
Արվեստ պլյուս ու շոու բիզնես պլյուս “իրար գցելոցի” դառնում է կեղտոտ պատմություն, որը նույնիսկ քննելը զզվելի է, բայց պարտադիր: Ինչպես կարելի է պայմանավորվել ու չկատարել?: