Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ,1993թ. ծնված Արծրուն Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ. օգոստոսի 29-ից որպես մարտական դիրքի ավագ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, 2014թ. սեպտեմբերի 5-ին սպանության փորձ է կատարել ծառայակցի նկատմամբ:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նշված օրը, ժամը 14.30-ի սահմաններում, նույն դիրքում որպես դիտորդ ծառայության նշանակված Մկրտիչ Սիրեկանյանի կողմից գետնատնակի դիտորդի պարտականություններն առանց համապատասխան հանդերձանքի իրականացնելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում ծառայակիցների ներկայությամբ իրեն հարվածելու համար վրեժ լուծելու շարժառիթով, նույն օրը ժամը 17-ի սահմաններում վերջինիս տեսնելով գետնատնակին հարակից ասֆալտապատ ճանապարհին, մոտեցել է նրան, դեմ-դիմաց կանգնած՝ գրպանից հանել է արդեն իսկ բաց վիճակում գտնվող ծալվող դանակը եւ Մ. Սիրեկանյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ կեսին:
Մ. Սիրեկանյանի առողջությանը պատճառվել է սրտամկանի վնասումով միջկողային ծակած-կտրած, թափանցող վերքի ձեւով կյանքին սպառնացող ծանր վնաս: Ա. Դիլբարյանը իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ծառայակիցներն անմիջապես միջամտել են, ապա Սիրեկանյանին տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն, ուր բժշկական վիրահատությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը:
Ա. Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սույն քրեական գործով դատավարությունն այսօր մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սխալները գալիս են ընտանիքից, դպրոցից,հասարկությունից և անպայման բանակից: Մեծ արատավոր շրջան է, մեջտեղում խակ ջահելներն իրենց խակ ու մեզ անհասկանալի հասկացողությամբ: