Հակառակորդի ջրասույզ արված 53 նավ, 80 տանկ, 600 ավտոմեքենա 27 ինքնաթիռ: Սա հայորդի, Սովետական միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ներդրումն է երկրորդ համաշխարհային պատերազմում: Նելսոն Ստեփանյանը 239 մարտական թռիչք է կատարել, որոշ տվյալներով`ավելի քան 239: Հայորդին իր արիության եւ ճկունության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» անունը:
Նելսոն Ստեփանյանի կյանքի, սխրանքների մասին այսօր մեկ անգամ եւս հիշեցին ու պատմեցին, դրանց մասին խոսեցին Մեծ հայրենականի վետերանները, Վետերանների խորհրդի անդամները, Ստեփանյանների ընտանիքի մտերիմները`հաղթանակի 70-ամյակի առիթով: Նելսոն Ստեփանյանի մեծարման երեկոն կազմակերպել էր նրա եղբոր թոռնուհին`Աննա Ստեփանյանը: Երեկոյի մասնակիցները հիշեցին նաեւ Մեծ հայրենականում տարած բոլոր հայորդիների հաղթանակները, զուգահեռներ անցկացվեցին Արցախյան գոյամարտի եւ Շուշիի ազատագրման հետ`նկատելով, որ արցախյան գոյամարտում հաղթանակած սերունդը Մեծ հայրենականի սերնդի հետնորդներն էին:
Նելսոն Ստեփանյանը զոհվել է 31 տարեկանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ