ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
Հարց. Ի՞նչ կասեք երեկ Արցախում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյան. Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը:
Ողջունելի է ընտրություններին հարյուրից ավելի միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:
Կարդացեք նաև