Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքը չի իրացվում

Մայիս 04,2015 18:38

2014-ից ստեղծվել է «Իղձ սոցիալական ձեռնարկությունը, որտեղ աշխատում են միայն հաշմանդամ 10 աշխատակիցներ: «Մեդիա կենտրոնում» «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքներն ու խոչընդոտները» թեմայով քննարկմանը մտահոգություն հնչեց, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց արտադրանքը լավ չի իրացվում: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ Անահիտ Գևորգյանը այս առիթով մանրամասնեց. «Երբ լսում են տեղի արտադրանք է կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են աշխատում այդտեղ, մարդիկ այդ արտադրանքը չեն գնում: Ուստի հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքը վատ է իրացվում»:

«Իղձ» սոցիալական ձեռնարկության աշխատակից, հաշմանդամության 2–րդ կարգ ունեցող Սուսաննա Հարությունյանը նշեց. «Ես ասեղնագործում եմ, բայց չի ցավոք, իմ արտադրանքը չի իրացվում, այդ առումով կան խնդիրներ: Լավ կլիներ, որ մեր արտադրանքը յուրացվեր»:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Լիզա Ղիասյանը նշեց, որ պետությունը ոչ մի ենթակայություն չունի իրացման հարցերը լուծելու համար, դա արտադրողի խնդիրն է: Այնուհետեւ տեղեկացրեց, որ դեռևս չկա պետական ծրագիր, որ հատուկ սոցիալական ձեռնարկություն ստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Բայց հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են այն իրավունքներից, որոնցից գործազուրկները:

Անահիտ Գևորգյանը մտահոգություն հայտնեց, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների լուծման համար հաճախ այնքան շատ բյուրոկրատական քաշքշուկներ են պահանջվում, որ մարդիկ գերադասում են իրենք ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, քան դիմել պետությանը: Նա նաև մտահոգություն հայտնեց հասարակության կանխակալ վերաբերմունքի մասին:

Տիկին Գևորգյանը առաջարկեց, որ պետությունը պատվեր տա հաշմանդամություն ունեցող անձանց ձեռնարկությանը, որպեսզի նրանց արտադրանքը իրացվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031