Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԽ անդամներին ազատ արձակելու մասին. «Հնարավոր է դրսի ճնշումներն են ազդել»

Մայիս 04,2015 18:03
Azat Arshakyan

Հիմնադիր խորհրդարանի անդամներին ազատ արձակելու  մասին Aravot.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց, որ նախ նրանց ընդհանրապես չպիտի կալանավորեին, այլ պետք էր նրանց հետ աշխատել քաղաքական բանավեճերի մեթոդով, եւ իշխանությունները չանցնեին բռնությունների:

Aravot.am-ի այն հարցին՝ եթե իշխանությունները Հիմնադիր խորհրդարանի անդամներին կալանավորել էին, իբր թե Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին չխոչընդոտելու եւ հավաքներ չանցկացնելու համար, ապա հաշվի առնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետությունից բացակայելու է, արդյոք ՀԽ-ն վտանգ չի՞ ներկայացնում, պարոն Արշակյանն ասաց. «Հիմա, ըստ իրավապահների կարծիքի, իրենք արդեն կարող են կառավարելի դարձնել այն ակցիաները, որոնք Հիմնադիր խորհրդարանը կարող է անցկացնել: Այդ միջոցառումներին իշխանություններն արդեն պատրաստ են, իրենք սովոր են,  մասնագիտացած եւ հմտացած են»:

Ազատ Արշակյանն ասաց, որ իշխանությունների մեթոդները՝ բռնել, տանել, փակել, դրանք իրենց մոտ լավ են ստացվում, բայց դրանք միշտ շատ թանկ են արժենում եւ վնասակար են:

Այնուամենայնիվ, պարոն Արշակյանը գտնում է, որ իշխանությունը քաղաքական դաշտում մեկ քայլ առաջ է՝ դրական իմաստով. «Ես կարծում եմ ազատ արձակելն առանց քաշքշուկների, այսինքն` ամնիստիաների, իշխանությունն անում է մի քայլ առաջ քաղաքական դաշտում քաղաքական մեթոդներով: Ես ողջունում եմ նրանց ազատ արձակելը»:

Մեր այն հարցին էլ՝ արդյոք միջազգային կառույցների հորդորները՝ ազատ արձակել ՀԽ-ի անդամներին, ազդե՞ց ՀՀ իշխանությունների վրա, Արշակյանն ասաց. «Այո, հնարավոր է ազդեցություն ունեցել է: Մեր իշխանությունն ընդհանրապես շատ թույլ է, դրսից ցանկացած ճնշում մեզ անպայման ազդում է: Գուցե կային իրար չեզոքացնող ազդեցություններ էլ: Ես կարծում եմ ներքին խնդիր էլ կա՝ Հայաստանն իր կուրսն է փոխում, մենք արդեն ուրիշ երկիր ենք, Հայոց ցեղասպանության 100 ամյակից հետո ուրիշ երկիր դարձանք, ինչ-որ իմաստով մենք համարձակ դարձանք: Մենք մեկուսացումից, լքված լինելուց դուրս եկանք: Մենք գիտեինք, որ մեզ հետ ակնհայտորեն անարդարություն է տեղի ունեցել, իսկ աշխարհը լռում էր, հիմա մենք տեսանք, որ աշխարհը գիտի այդ մասին, ընդունում է, ու մենք համարձակ դարձանք: Դրանցից մեկն էլ քաղաքական տագնապը՝ ներքին անկարգություններից, այն, որ մենք մտածում էինք սարսափելի ճնշում կա դրսից, հանկարծ ներսում մի փոքր քաոս եղավ, մենք կարող էինք կորցնել երկիրը: Հիմա համարձակություն ենք ստացել եւ կարող ենք որոշ քաղաքական չարաճճիություններ թույլ տալ երկրի ներսում, որն իրականում շատ լավ է: Ասենք՝ թող 30 հոգի էլ օրվան անհարիր ու անպատեհ, հավաք անցկացնեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031