Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եղիազարյանը Տիգրան Սարգսյանին. «960 միլիոնը… ասենք բերանդ  լա՞վ սրբեցիր, թե ինչ-որ բան մնացել է» (Տեսանյութ)

Մայիս 04,2015 17:56

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն ու ընդդիմադիր հայացքներով քաղաքական գործիչը գերազանց գնահատեցին:

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց,  որ ԼՂՀ-ում ընտրություններն իսկապես արդար եւ թափանցիկ էին, ժողովրդավար, ինչը նպաստելու է միջազգային հանրության կողմից  ԼՂՀ ճանաչմանը:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ ասաց, որ Արցախը, միգուցե, ամենաժողովրդավար միակ երկիրն է աշխարհում, այդ որակի ընտրություններ ոչ մի տեղ չկան. «Սա ամենահուժկու զենքն է Արցախի»:

Պարոն Եղիազարյանը նկատեց, որ Արցախի այս ընտրություններում, եթե անգամ մի թեթեւ ակնարկ լիներ, որ ինչ-որ մեկին հրել են, ընկել է ոտքը կոտրել,  հիմա միջազգային հանրությունը, Եղիազարյանի խոսքերով՝  հերն անիծել էր Ղարաբաղի. «Ծպտուն չկա, մարդիկ անցկացրեցին ընտրություններ, իրոք չափանիշներով, զզվում եմ այդ եվրոպական բառից՝ թափանցիկ, արդար, բայց այս անգամ օգտագործեմ, այստեղի համար զզվում եմ, այնտեղ արտակարգ լավ ընտրություններ անցկացրեցին»:

Պարոն Եղիազարյանն ասաց, որ վերջերս ռուսական  հեռուստաալիքներից մեկով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հարցազրույցն է դիտել, որտեղ Ալիեւն ամբողջությամբ խեղաթյուրել է պատմությունը. «Ասում էր իբր 7000 տարվա պատմություն ունեն, իբր հեթանոս են եղել, հետո՝ զրադաշտ, հետո՝ քրիստոնեա: Մեր պատմական գործընթացը սեփականացրել են»:

Մանրամասն՝տեսանյութում

Հարցին՝ թե վերջին զարգացումներից հետո եւ Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցի ընթացքում սահմանային լարվածություն կլինի՞, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ Ադրբեջանից երբեք էլ դրական որեւէ բանի չի սպասել. «Որոշ ստահակներ պիտի ինչ- որ քայլեր ձեռնարկեն, մենք միշտ պիտի պատրաստ լինենք, եւ հակադարձենք, որովհետեւ մեր ոխերիմ թշնամին են»:

Դիտարկմանը,  որ տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնում, որպեսզի մեր հայրենակիցներից  գումարներ հայթայթի, հնարավոր է հանդիպի նախագահ Օբամայի հետ, ասելիք ունի՞, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց.՝ «Նախագահն ասելիք ունի թե Ղարաբաղի հարցով, թե ցեղասպանության ճանաչման: ԱՄՆ-ն դերակատարում ունի աշխարհաքաղաքական պրոցեսներում, բնականաբար նրա հետ քննարկելու եւ ասելու բան ունի Սերժ Սարգսյանը»:

Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց, որ ՀՀ նախագահի այցը ԱՄՆ պաշտոնական չէ, եւ Օբամայի հետ հանդիպում չի լինի: Ըստ Եղիազարյանի, մենք արտաքին քաղաքականություն չունենք, այն ամբողջությամբ  փոշիացած է:

«Լավ կլիներ էն տղային, որ դեսպան է նշանակել Ամերիկայում, նրան հարցնի՝ բա որտե՞ղ են մեր գումարները, էն 960 միլիոնը, որ… ասենք բերանդ  լա՞վ սրբեցիր, թե ինչ-որ բան մնացել է, մնացածն էլ՝ ոսկուց եւ այլն: Մեր հայրենակիցներին դիմելու փոխարեն, նրան թող դիմի, ում որ դեսպան է նշանակել»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Հանրապետական Մկրտիչ Մինասյանն էլ չհամաձայնվելով Եղիազարյանի տեսակետի հետ, նշեց, որ գույները խտացված է ներկայացնում պարոն Եղիազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031