Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը շնորհավորում է արցախահայությանը՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կապակցությամբ

Մայիս 04,2015 17:40

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում խորհրդարանական  արդեն վեցերորդ ընտրություններն են անցկացվում, որոնք  ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ղարաբաղը և ղարաբաղցին տերն են իրենց ճակատագրի, իրենց պետության, որի հիմքում ժողովրդավարական արժեքներն են:  Այդ արժեքներով է նա այսօր գնում դեպի պետության զարգացում, դեպի ապագա՝ ձևավորելով ժողովրդի կողմից իրապես ընտրված , նրա վստահությունը վայելող իշխանություն, որը պատասխանատու է իր ընտրողի առաջ և ի զորու է լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդած տվյալների համաձայն՝ 6-րդ գումարման ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 70 տոկոսը, որը, հատկապես եվրոպական զարգացած երկրներում տեղի ունեցող արդի գործընթացների ՝ աբսենտեիզմի, անտարբերության և չմասնակցության ֆոնին, կարևոր ցուցանիշ է, իսկ  յոթ կուսակցությունների մրցապայքարը առաջին հերթին ցույց է տալիս, որ ընտրությունները եղել են մրցակցային, ազատ և արդար մրցակցության պայմաններում և գրանցվել են թափանցիկ արդյունքներ: Եվս մեկ անգամ համոզվեցինք երկրում գոյություն ունեցող ժողովրդավարական ավանդույթների մասով՝ ընտրությունների արդյունքները ոչ թե չեն վիճարկվում, այլ կասկածի հիմքեր չեն տալիս:

Իսկապես, այս մթնոլորտը շատ ժողովրդավար երկրների համար կարող է օրինակելի լինել:

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են բազմաթիվ եվրոպական դիտորդներ, ովքեր բնութագրել են դրանք որպես միջազգային նորմերին համապատասխանող: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցել են  ժողովրդավարական պետության լավագույն ավանդույթներին համաձայն, իսկ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, խիստ տպավորված լինելով  ԼՂՀ  ընտրություններով՝ դրանք անվանել է՝  «իրոք ժողովրդավարական»:

Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին՝ ժողովրդավարական արժեքներով ևս մեկ քայլ առաջ գնալու ճանապարհին, և կարծում ենք, որ սա իսկապես ճանապարհ է դեպի ապագա:

 

   ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

      ԱԺ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031