Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ իրենց մարզում ոչ ոք չի դժգոհում համայնքների խոշորացման ծրագրից: Բայց բարեփոխումները, ըստ մարզպետի, նաեւ ռիսկեր ունեն:
«Ամեն մի ռեֆորմ էլ իր ռիսկերն ունենում է էլի»,-առանց մանրամասնելու այսօր ԱԺ-ում ասաց մարզպետը:
Նա այն կարծիքին է, որ խոշորացման ծրագրի արդյունքում գյուղապետերի կրճատումներ չեն լինի. «Մի բան ասեմ, որ ոչ մեկը դրան չանդրադարձավ: Երբ որ մի գյուղապետ ամբողջ կյանքը տրակտորիստից բացի ուրիշ մի բան չի աշխատել, իր ազգը շատ է, արդեն քսան տարի գյուղապետ է ընտրվել եւ այդ գյուղին ոչ մի օգուտ չի տալիս: Իսկ այս պարագայում նման դեպք չի լինի, հավատացեք»:
Մեկ այլ հարցին, թե ձեր շնորհի՞վ է, որ Սյունիքում նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դերը մարզում զրոյացել է, ասաց. «Խի՞ է զրոյացել, չեմ հետազոտել, որ իմանամ՝ նրանց խոսքն ինչքանով է ազդեցիկ, բայց էդ մարդիկ իրենց հարգանքն ու պատիվն ունեցող մարդիկ են, խի պետք է, որ բան լինի, իրենց արած գործն ունեն, էդ ժողովրդի կողքին կանգնած մարդիկ են»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ