Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

Մայիս 04,2015 16:59

Ս. թ. ապրիլի 24-ին, Լոնդոնի Փիքադիլլիի Սուրբ Հակոբի տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որի ժամանակ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև, տպավորիչ ելույթով հանդես է եկել ղպտի եկեղեցու եպիսկոպոս Անժելիկոն:

Համերգին, Լոնդոնի սիմֆոնիետա նվագախումբը, որը ղեկավարում էր Յոհան Մայքլ Կացը, ներկայացրել է հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի, Ալան Հովհաննեսի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Կատարյալ տեխնիկայով և խորը զգացմունքայնությամբ` նվագախումբը կատարել է Ա. Հարությունյանի «Ջութակի և լարայինների կոնցերտը», Ա. Խաչատրյանի «Սուսերով պարը» (Գայանե), «Ռոմանսը» (Դիմակահանդես), «Ադաջիո» (Սպարտակ), «Վալս» (Դիմակահանդես) և Է. Միրզոյանի «Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար» ստեղծագործությունները:

Հայտնի հայ ջութակահար Անի Բատիկյանը` Ա. Հարությունյանի «Ջութակի և լարայինի կոնցերտ», Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունների, ինչպես նաև շեփորահար Այրին Հաբերլը` Ալան Հովհաննեսի «Սուրբ Գրիգոր» ստեղծագործության գունագեղ և փայլուն կատարումների համար արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և երկարատև ծափողջույններին:

Համերգին ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և բարձրաստիճան այլ անձինք:

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031