Չհեռանալու մասին ստորագրությամբ այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Պավլիկ Մանուկյանը գնացել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ դիմավորելու իրենց մյուս ընկերներին՝ Գարեգին Չուգասզյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:
Ժիրայր Սեֆիլյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ցանկանում եմ օր առաջ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին եւ ընկերներին նույնպես տեսնել ազատության մեջ: Պայքարն, անշուշտ, շարունակելու ենք: Մեր ուղին հստակ է: Հնարավոր են մարտավարական ճշգրտումներ: Բայց ռազմավարության փոփոխում չկա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ