Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկն ասում է՝ ՀՀ նախագահը ԱՄՆ է գնում փող ուզելու, մյուսն ասում է՝ ռեաբիլիտացիայի (Տեսանյութ)

Մայիս 04,2015 16:29

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցի մասին այսօր «Հայելի» ակումբում Հայաստանի դեմոկրատական կուսակցության(ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դիտարկելով, թե ինչպիսի ֆինանսական ծանրագույն վիճակում է Հայաստանը, կարելի է ենթադրել, որ ՀՀ նախագահը գումար ստանալու համար է գնում. «Նախագահը նորից գնում է մեր հայրենակիցներին համոզելու, որ ներդրումներ անեն»:

Արամ Սարգսյանի խոսքերով՝ մեզ մոտ էլ կան ներքին ռեսուրսներ, սփյուռքն էլ ասում է՝ ձեզ մոտ էլ  կան լավ հարուստ տղեք, ինչու իրենք ներդրում չեն անում, ինչու իրենցից չեք ուզում: Եթե չկա համապատասխան ծրագիր երկրի զարգացման վերաբերյալ, ապա այդ բոլորը միանգամյա բաներ են, անիմաստ: Մեկը մյուսին փոխարինող կառավարությունները ծրագիր չունեն»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքերով՝ Քըրք Քրքորյանը հրաժարվեց աջակցել ֆինանսապես,  հիմա էլ պիտի ընկնեն մտածեն ումից գումար վերցնեն, անընդհատ պարտք են անում, ո՞ւր են գնում այդ գումարները. Մի մասը գնում է բյուջեի դեֆիցիտը սպասարկելուն, մի մասն էլ՝ նախկին պարտքերը փակելուն, ու անընդհատ ՀՀ պարտքն ավելանում է:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցի մասին ասաց, որ այն ռեաբիլիտացիայի առաջին քայլն է, լավ կլիներ պաշտոնական հրավեր լիներ, Սերժ Սարգսյանը կոնգրեսում ելույթ ունենար, բայց եթե նման բան չկա, ուրեմն նրանք դեռ չեն հասունացել այդքան, թեեւ Հռոմի պապի հայտարարությունից հետո պիտի լիներ նման բան:

Անդրադառնալով մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի միջոցառումներին Սերժ Սարգսյանի մասնակցելուն, պարոն Արշակյանն այն նորմալ համարեց: Իսկ ընդհանրապես, ըստ Արշակյանի, Ռուսաստանը հիմա մեր կարիքը զգում է. «Այսինքն՝ մենք լավություն ենք արել, երբ միացել ենք Մաքսային միությանը, հետո՝ ԵՏՄ-ին»: Պարոն Արշակյանի կարծիքով՝ Ռուսաստանում հասկանում են, որ աշխարհում բալանսը կարող է շեղվել դեպի ոսկե հորդան, այսինքն դեպի իսլամն ու մահմեդականությունը, իսկ Հայաստանն այս առումով ՌԴ-ի համար սահման է պահում:

Անդրադառնալով մեր երկրի տնտեսական իրավիճակին, պարոն Արշակյանն ասաց, որ հիմնականում դրսի ճնշումների ներքո Հայաստանը չի կարողանում զարգանալ, ոմանց ձեռնտու չէ Հայաստանի զարգացումը. Ներդրումներ էլ չեն լինում, քանի որ Հայաստանը անվտանգ ու ապահով երկիր չեն հայտարարում:

Պարոն Սարգսյանը հակադարձեց Ազատ Արշակյանին, նկատելով, որ պետությունն ինքն իրեն պիտի զարգացնի. «Քո սեփական տունը չես կարողանում պահես, անընդհատ քեռու օգնությունն ես խնդրում»: Արամ Սարգսյանի կարծիքով համակարգը պետք է փոխվի, որպեսզի կարողանանք Հայաստանը դուրս բերել զարգացման ճանապարհ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031