Ս. թ. մայիսի 4-ին, Բեյրութի ցուցահանդեսային կենտրոնում կբացվի «Ազգի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կազմակերպել է Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական կոմիտեն, «Նոյան տապան» ցուցասրահի համագործակցությամբ: Ցուցահանդեսն անցկացվում է Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արայջիի հովանու ներքո:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մայիսի 31-ը:
ՀՀ մշակույթի նախարարություն