Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամուլի ազատությունը, երբ խոչընդոտվում է բռնությամբ»

Մայիս 04,2015 16:24

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանի դիտարկմամբ . «Հանրային նշանակության հարցերի կամ քաղաքականի լուսաբանումը պաշտոնյաներին ոչ միշտ է, որ ներկայացնում է բարենպաստ: Եվ նրանք շատ հաճախ փորձում են խոչընդոտել լրագրողի իրավունքները»

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի այսօրվա հյուրերն էին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գևորգ Հայրապետյանը և իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը: Նրանք ներկայացրեցին տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում:

Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց պաշտոնյա-լրատվամիջոցների, փոխադարձ իրավունքներ-պարտականությունների մասին: Լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման հետ կապված իրավաբանը երկու օրինակ ներկայացրեց, «Հրապարակ» օրաթերթի հետ էր կապված, երբ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը չէր թույլ տվել. «Բռնություն չէր գործադրել, կոպտորեն մերժել, այլ մեկնաբանություններով խանգարել էր, որպեսզի նա լուսաբանի, իսկ երկրորդ օրինակն էլ «Ա1+» եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների դեմ բռնությունն էր, երբ նրանք հանրային վայրում՝ հրապարակում փորձել էին լուսանկարել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Բեգլարյանին, «Տաշիր Գրուպի» Սամվել Կարապետյանին: «Հարվածել են ֆոտոխցիկին, մյուս լրագրողին հրել են, գցել են, ըստ լրագրողի վկայության նաեւ հարվածել են մի քանի անգամ:

Սա մեկ խոսուն փաստ է, երբ մամուլի ազատությունը խոչընդոտվում է բռնության միջոցով»,-ասաց Գ. Հայրապետյանը:

ԻԱԿ-ի իրավաբանի դիտարկմամբ, այլ երկրներում, եթե անգամ առկա են լրագրողի դեմ բռնության դեպքերը, դրանք գոնե պատճառաբանված են.

«Անձամբ, ինձ համար, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքը մի քիչ տարօրինակ է, որովհետեւ ինչու հայտնվեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, եթե ըստ էության, որեւէ պախարակելի գործողությամբ չէին զբաղվում լրագրողները, քանի որ պաշտոնյաները նստած էին կաֆեում, մարդաշատ վայրում: Սա Հայաստանի առանձնահատկություններից է: Պաշտոնյաները չեն սիրում տեսալուսանկարահանվել, հետեւաբար, նաեւ հաճախ համարժեքորեն խոչընդոտում են լրագրողների աշխատանքին»:

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը զարմացավ, որ մեզանում նշում են մամուլի ազատության միջազգային օրը, երբ Freedom Hause միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի գնահատականն այնքան էլ Հայաստանի օգտին չէ . «Սփյուռք-Հայաստան մամուլի համաժողովում բարձրաձայնել եմ, որ շատ վատ է, որ մենք այնպիսի երկրում ենք միջոցառումն անցկացնում, որը մամուլի ոչ ազատ երկրների շարքում է:

Երեւի թե պաշտոնական անձինք, չհամաձայնեցին, բայց չհամաձայնելով էլ, ոչ մի բան չփոխվեց»: Ըստ նրա, հայտնի չէ, թե կա՞ լրատվամիջոց, որը գնացել է փողոց, հարցում արել, թե Հայաստանում հինգ օրաթերթի անուն ասա. «Այսօրվա Հայաստանում ապրողը կարո՞ղ է նշել հինգ օրաթերթի անուն»:

Նա ասաց, որ չի տեսել մինչ օրս որեւէ լրատվամիջոցի, որը նախարարից կամ պաշտոնյայից հարցնի, թե վերջին կարդացած խմբագրականը որն է, կամ ամսագիրը:

«Հայաստանում շատ հեշտ կարելի է երեք-չորս հարյուր հազար դրամով ստեղծել ինտերնետային մամուլ: Առանց իմանալու, թե ստեղծողն ինչ մասնագիտություն ունի, դա օրենքով չի կարգավորվում: Պարզ է, ով այդ կայքը ստեղծեց, եւ լավ գումար վճարեց, կարող է ունենալ բազմաթիվ լրագրողներ: Լրագրողը նույնիսկ չի մտածում, ում մոտ է գնում աշխատելու, արդյոք այդ մարդն իրավասու է, ունի այդ իրավունքը, որ մամուլ ղեկավարի: Մենք էլ պետք է լուրջ վերաբերվենք: Մենք պետք է վատ զգանք, որ մամուլն ազատ չէ»:

Ի դեպ, նա ասաց, որ ուսումնասիրել է Հայաստանի տպագիր մամուլը. «Միայն մեկն է, որ եթե այդ օրը խմբագիրը խմբագրական չգրի, ես կմտահոգվեմ»:

Լրատվամիջոցները,երբ հուշեցին՝ «Առավոտը» նա ասաց. «Որ ասացիք, ասացի: Թե չէ անունը չէի տա»: Նա անհասկանալի համարեց մյուս լրատվամիջոցների գործունեությունը, խոսեց այն մասին, որ Հայաստանում չեն կարողանում իրերից զատել մամուլի տեսակները: Նրա գնահատմամբ. «Կուսակցական մամուլը մամուլ չի: Անկուսակցական մամուլ շատ քիչ կա»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031