Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան հրաժարվում է ընդունել Լեռնային Ղարաբաղի ընտրությունների արդյունքները

Մայիս 04,2015 16:06

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում քիչ առաջ հրապարակված հաղորդագրությունում նշված է. «Ուկրաինան չի ճանաչում 2015 թվականի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած, այսպես կոչված, «խորհրդարանական ընտրությունները» եւ դրանք ոչ լեգիտիմ է համարում: Ադրբեջանի օկուպացված տարածքներում կայացած այդ «ընտրությունների» արդյունքները կարող են իրավական հետեւանքներ ունենալ»:

Հաղորդագրությունում ասված է նաեւ, որ Ուկրաինան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ «հիմնվելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ընդունված սահմանները հարգելու սկզբունքների վրա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂ ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031