Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր զարմացավ հարցից, թե ինչու է խուսափում մասնակցել Բուդաղյանների գործով դատական նիստերին:
«Ո՞վ, ես ինչու պետք է խուսափեմ մասնակցել»,- ԱԺ խորհրդարանական լսումներից հետո հարցին հարցով պատասխանեց մարզպետը:
Նա վստահեցրեց, որ իրեն դատարան չեն կանչում այդ գործով:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, տեղյա՞կ է, որ այդ գործով կարեւոր տեսագրություններ են բացակայում, նա սկսեց քայլել, ապա ասաց՝ տո գնա ասողին հարցրու, ինձ ինչի ես հարցնում:
Կարդացեք նաև
Հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանին ճանաչո՞ւմ է ու ի՞նչ է կարծում, նա կարո՞ղ էր զանգվածային անկարգություններ անել՝ հաշվի առնելով նրա դեմ առաջադրված մեղադրանքները. «Ես նրան ճանաչում եմ, ինքն իմ մարտական ընկերս է, բայց չգիտեմ»:
Հետո դիմեց լրագրողին՝ «արա ինչ ես ուզում, հեռու գնա ստեղից, ի: Վեց անգամ նույն հարցին պատասխանեցի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամբողջ ազգի աչքի առաջ վերևից ու թիկունքի՛ց վախկոտաբար կրակեց-սպանեց Ավետիք Բուդաղյանին, բայց բանտում չհայտնվեց. դեռ նորից պաշտոն տվեցին: Ռեժիմի «մարդն է»: