Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քիչ առաջ հերքեց իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությունը Սդղի Գյոլում ծեծկռտուքին:
Նա վստահեցրեց, որ ծեծկռտուքի հետ իր տղան կապ չունի. «Տղաս Երեւանում է, Տիգրանն ինչ կապ ունի Սդղի Գյոլի հետ»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով արդեն տեղեկություն է տարածվել, որ մայիսի երկուսին Տիգրան Խաչատրյանը ծեծկռտուքի մասնակից է եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ