Պաշտոնական Թբիլիսին չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հատուկ հաղորդագրությունից:
Վրաստանի ԱԳՆ-ն նշել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները «վավերական չեն»: Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «խորհրդարանական ընտրությունները»:
ԱԳՆ-ն նաեւ հույս է հայտնել, որ բոլոր հնարավոր ձեւաչափերը կօգտագործվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ