Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Իմ շրջապատը պարզում էին կնոջս գերդաստանի տոհմածառում» (Տեսանյութ)

Մայիս 04,2015 15:11

Հիմնադիր խորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանը եւ Գեւորգ Սաֆարյանն այսօր չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեցին Նուբարաշենի ՔԿՀ-ից, թեեւ մեղադրանքը նրանց վրայից չի հանվել:

Հենց ՔԿՀ-ի առջեւ Գարեգին Չուգասզյանը լրատվամիջոցներին ասաց. «Եթե նայենք կալանքը եւ կալանքից դուրս գալը, դրանք ջղաձիգ որոշումներ են: Դա ցույց է տալիս ռեժիմի ջղաձգությունը»:

OLYMPUS DIGITAL CAMERA

Հարցին, թե արդյոք այսօրվա որոշումը հաստատում է, որ ձեզ մեկուսացնելը պայմանավորված էր ապրիլի 24-ին ձեր կազմակերպելիք հանրահավաքներով, պարոն Չուգասզյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Ճնշումները նոր չեն սկսվել: Դրանք եղել են եւ մինչեւ օրս էլ շարունակվում են: Մեզ ներկայացված մեղադրանքներն անհեթեթ են: Այնտեղ մեղադրանք չկա, այնտեղ ոչ միայն իրավաբանական, այլեւ տրամաբանական դատողություններ չկան: Տրամաբանություն մի փնտրեք այնտեղ, որտեղ անհեթեթություն է»:

OLYMPUS DIGITAL CAMERAՀարցին, թե շարունակելո՞ւ են պայքարը, Գարեգին Չուգասզյանը հակադարձեց. «Ռեժիմի դեմ պայքարը ոչ թե շարունակվելու է, այլ ռեժիմն ինքը տապալվելու է: Մեր պայքարն ընթացքում իր ուժը հավաքելու է: Մենք ավելի ուժեղացած ենք դուրս գալիս»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե տնից առգրավված իրերի մասին ի՞նչ կասի: «Իմ տնից առգրավել են կնոջս գերդաստանի տոհմածառը: Երբ հարցրի, թե ինչի՞ են այդ տոհմածառը վերցնում, պատասխանեցին, թե ուզում են իմ շրջապատը պարզել: Ես էլ ասացի, թե դա իմ շրջապատը չի՝ կնոջս պապի շրջապատն է», – պատասխանեց Գարեգին Չուգասզյանը, որից հետո ազատ արձակված իր ընկերների հետ հեռացավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031