Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է Արցախից դեսանտ հրավիրենք մեզ մոտ ընտրություններ կազմակերպելու»

Մայիս 04,2015 14:51

«Մենք ապացուցեցինք աշխարհին, որ եթե պայմաններ ստեղծվեն, մենք կարող ենք ազատ թափանցիկ ընտրություններ անցկացնել, եւ սա ապացուցեցին ղարաբաղցիները»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով երեկ Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրություններին, որոնք անցել են առանց որեւէ խախտումների: Ազատ Արշակյանի խոսքերով՝ ԼՂՀ ընտրություններն ապացուցեցին, որ մենք բոլորս այդպիսի մշակույթ ունենք, ընտրակեղծիքը մեզ խորթ է:

«Իմ կարծիքով՝ հետաքրքիր օրինակ կարող է լինել մեզ համար, Հայաստանում սպասվելիք ընտրություններում, պետք է Արցախից դեսանտ հրավիրենք ընտրություններ կազմակերպելու: Այլ միջոցառումներ անցկացնելու դեսանտներ ունենք Արցախից, բայց այս ընտրություններն ինչպես որ անցան Արցախում, եթե գան այդ որակի ընտրարշավ, ընտրություններ անցկացնեն, մեզ բարձր գնահատական կտա աշխարհը»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն էլ նկատեց՝ ԱՄՆ եւ այլ երկրները հայտարարում են, որ չեն ճանաչում Արցախի անկախությունը, սրանից ելնելով էլ, պարզ է, որ պիտի ասեն մենք չենք ընդունում Արցախի ընտրությունների արդյունքը. «Բայց, համենայնդեպս Մինսկի խմբի համանախագահների գնահատականն ավելի իրատեսական եմ ընդունում, երբ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է ընտրություններ կազմակերպելու իր իշխանությունները ձեւավորելու, սա արդեն ճանաչում է, որովհետեւ իրենք արդեն իսկ ասում են, որ այդ իշխանություններն օրինական են, որովհետեւ ժողովրդի կողմից են ընտրված»:

Այս ընտրությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համար կարեւոր են, ըստ պարոն Սարգսյանի, միջազգային հանրությունը ստիպված է հաշվի նստել՝ ճանաչեն, թե՝ ոչ. «Սրանով առանձնանում է ԼՂ հիմնահարցը բոլոր այս տիպի հիմնահարցերից»:

«Ղարաբաղցիները տարածաշրջանում ամենաազատ ու թափանցիկ ընտրություններն են կազմակերպում»,-ասաց պարոն Արշակյանը

Արամ Սարգսյանն էլ ասաց՝ ուրախ է, որ վերջապես նորից վերադառնում ենք միացում գաղափարին. «Որովհետեւ Բակո Սահակյանը խոսում է այն մասին, որ իրենց հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության հետ միավորվելն է, որովհետեւ այլ լուծում ԼՂՀ-ի համար չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031