Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների ցուցմունքը հաշվի չեն առնի». լրագրողին չհարցաքննելու օմբուդսմենի առաջարկը չեն ընդունում

Մայիս 04,2015 14:48

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցը:

Օմբուդսմենի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը ներկայացրեց զեկույցում արդարադատության ոլորտում առկա խնդիրները: Նա նշեց, որ դատական ակտի պատճենահանված 1 էջի համար քաղաքացին պետք է վճարի 150 դրամ, այն դեպքում, երբ մասնավոր ցանկացած պատճենահանման կետում 1 էջն արժե 10-40 դրամ: Պարզ չէ եւ տարօրինակ է սահմանված նման գինը: Ըստ օմբուդսմենի գրասենյակի, այստեղ հակաօրինական չեն գանձում այդ գումարները, պարզապես օրենսդրական փոփոխություն է պետք:

Ըստ օմբուդսմենի զեկույցի, պետք է փոփոխություններ կատարել եւ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով որպես վկա հարցաքննության չկանչել լրագրողներին: 2014-ին «Հրապարակ» օրաթերթին եւ iLur.am կայքին դատարանով պարտադրվեց բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Տաթեւիկ Խաչատրյանն ասաց, որ լրագրողները չպետք է կաշկանդված լինեն:

Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը չհամաձայնեց՝ ասելով. «Դուք առաջարկում եք լրագրողին մտցնել այն սուբյեկտների շարքում, որոնք չեն կարող ընդհանրապես հարցաքննվել: Համաձայն չենք սկզբունքային առումով: Սա նշանակում է, որ եթե անգամ լրագրողն ինքը գա ասի՝ ինձ հարցաքննեք, նրա ցուցմունքը չի կարող որպես ապացույց օգտագործվել եւ հաշվի առնվել»:

_0857 _0850 0854 0853 0855

Սակայն Արման Թաթոյանի խոսքերով. «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը միակողմանի է, չի արտահայտում միջազգային չափանիշները լիարժեք եւ իրականացվել է ընտրողական վերլուծություն: Մենք մանրակրկիտ վերլուծություն ենք արել եւ մեր օրենսդրական չափանիշները համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Մեր օրենքն ասում է, որ ԶԼՄ-ն պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը: Եվ ոչ ոք չի կարող պարտադրել լրագրողին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, եթե այն անհրաժեշտ չէ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակական շահն իմանալու ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը: Կա դռնփակ դատական նիստի հնարավորություն նաեւ: Կարող ես հարցաքննվել եւ բացահայտել, բայց եթե չես ցանկանում, դա պետք է կատարվի դատարանի որոշմամբ: Նրանց կարող է պարտադրվել որոշ դեպքերում: Որոշ երկրներում կա տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու բացարձակ իրավունք, մենք այդ ճանապարհով չենք գնում: Հաշվի առնելով վտանգը, որ լրագրողները կարող են չարաշահել իրենց իրավունքը, մենք սահմանափակում ենք դնում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031