Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Նրանք ամեն օր են բռնաբարում Սահմանադրությունը» (Տեսանյութ)

Մայիս 04,2015 14:44

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից այսօր դուրս եկան «Հիմնադիր խորհրդարանի» անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը:

Փոխվել էր նրանց խափանման միջոցը՝ կալանքը ստորագրությամբ:

Ժիրայր Սեֆիլյանի եւ ազատամարտիկների տրամադրությունն ակնհայտ բարձր էր:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ պայքարը ռեժիմի դեմ շարունակվելու է: Եվ որ իրենց դեմ իշխանությունները հեղափոխական «դասական» ձեւով անցան. «Մեր շրջապատին, այսպես ասած, 24-ժամյա ճնշումը, Բերձորի ոճրագործությունը, որտեղ մարդիկ կարող էին մահանալ, որի համար պատասխան են տալու տակավին, այսօրվա այս սուտ ղեկավարությունը ստեփանակերտյան, Գյումրիի ոճրագործությունը, որտեղ հանգիստ կարող էր մեր Միրզոյանը մահանար, վերջում նրանք չդիմացան եւ հասան նրան, որ մեզ նետեն բանտերը: Մեր կողմից ոչ մի շեղում չի լինելու, իրենք թող մտածեն իրենց ապագայի մասին»:

Այն հարցին, թե սպասելի՞ էին իրենց ձերբակալությունները, Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Անընդհատ այս ռեպրեսիաները, քանի դեռ այս ռեժիմը գոյություն ունի, սպասելի է , դրանց կյանքը տեւական չի լինելու: Դրանք ըստ էության հակասահմանադրական գործունեության մեջ են, նրանք ամեն օր են բռնաբարում Սահմանադրությունը: Մենք ենք, որ ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք շեղվելու օրենքի շրջանակներից, միաժամանակ ասել ենք, որ նրանք անհիմն կերպով կարող են որեւէ մեկին ձերբակալել, ինչպես որ տեղի ունեցավ»:

Ըստ Ժ. Սեֆիլյանի, ռեպրեսիան , որ անում են, ռեժիմի թուլությունից է. «Ես վստահ եմ, որ շատ երկար կյանք չի մնացել դրանց»:

Հարցին, թե հետագա գործողությունները որն են, Ժիրայր Սեֆիլյանն ասաց.

«Մենք ինֆորմացվենք, խորհրդակցենք, անպայման ասուլիսին կասենք»:

Պավլիկ Մանուկյանն էլ ասաց, որ շարունակելու են. «Անշուշտ, բոլոր միջոցներին գնալու ենք: Կհանդիպենք»:

Իսկ Վարուժան Ավետիսյանն ասաց. «Ես մեղադրանքը չեմ հասկանում, իսկ անհեթեթությունների մասով մատնացույց եմ արել: Այն ամենն, ինչ առաջադրվել է մեզ, մեր հետ կապ չունի: Ծայրից -ծայր անհեթեթություն է, եւ շինծու մեղադրանք»:

Իսկ ապացույցների հետ կապված էլ ասաց. «Ինչ ապացույց: Չկա: Եթե լիներ, կասեին»:

Հարցին, թե սպասելի՞ էր դատախազի նման որոշումը, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Ամեն ինչ սպասելի էր: Հասկանալով, որ ռեժիմը մեծ ռեսուրս չունի պետք է ակնկալել, որ նա ինչ-որ բանի տեղիք է տալու»:

Իրենց հետագա գործողություններն ինչպիսի՞ն կլինեն՝ հարցի կապակցությամբ էլ Վ. Ավետիսյանն ասաց, որ հիմա չեն կարող պատասխանել, քանի որ ամբողջական ինֆորմացիային պետք է տեղեկանան, հասկանան, թե ինչ է կատարվում, ըստ այդմ՝ որոշեն անելիքները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031