Լրահոս
Օրվա լրահոսը

Եժի Նովակովսկի. «ԼՂՀ-ն մի տարածք է, որն իրավական կարգավիճակ չունի»

Մայիս 04,2015 14:39

Այսօր, «Աշխարհը եւ մենք» ծրագրի շրջանակներում, Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկուց լրագրողները հետաքրքրվեցին`իր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թեպետ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներն այսօր արդեն ազատ են արձակվել:

«Շատ բարդ եւ խրթին հարց է, քանի որ դիվանագետի վերջին գործառույթն է մեկնաբանել երկրի ներքին գործերն ու ներքաղաքական ասպարեզում տեղի ունեցողը»,- ասաց դեսպանը`հավելելով, որ դիվանագետի պարտականությունը ներքաղաքական դաշտի իրադարձություններին ուշի-ուշով հետեւելն է եւ գնահատականները իր երկրին փոխանցելը:

Հարց հնչեց նաեւ կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին: «ԼՂՀ կարգավիճակի ու ճանաչման հարցը դեռ առկախ է, ուստի քաղաքական գնահատական տալը տեղին չէ, նման գնահատական գոյություն չունի»,- պատասխանեց Եժի Նովակովսկին:

Նա ասաց, որ ուշադիր հետեւում են Մինսկի խմբի գործունեությանը: «Համաձայն ենք այն դիտարկման հետ, որ ԼՂՀ-ի ժողովուրդն իրավունք ունի որոշել իր ապագան: Բայց Լեհաստանի կառավարության տեսանկյունից ԼՂՀ-ն մի տարածք է, որն իրավական կարգավիճակ չունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031