Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Նվազագույն շեմը հաղթահարել է 5 կուսակցություն՝ «Ազատ Հայրենիք»՝ 47,35%, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19,1, ՀՅԴ-ն՝ 18,81%, «Շարժում -88»-ը՝ 6,83% եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5,38%:
Նվազագույն շեմը չեն հաղթահարել Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը՝ 1,65% եւ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը՝ 0,86%:
Խորհրդարանական ընտրությունների ընթացքում կուսակցությունների քվեարկել է 68915 ընտրող:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ