Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուն ցեղասպանության մասին. «Մենք մեր պատմությունը, մեր պատիվը քննարկման առարկա չենք դարձնի». Turkishweekly

Մայիս 04,2015 13:22

Գերմանիայի Դորտմունդ քաղաքի Վեստֆալիան դահլիճում դիմելով այդ երկրում ապրող թուրքերին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բարձր է գնահատել Գերմանիայի եւ Թուրքիայի «պատմական» եւ «բարեկամական» կապերը:

Turkishweekly.net-ի փոխանցմամբ՝ նա կտրուկ քննադատության է ենթարկել Գերմանիայի խորհրդարանում անցած ամիս սկսված նախաձեռնությունը, որը նախատեսում է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերն անվանել ցեղասպանություն:

Դավութօղլուն ասել է, թե Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ բաց է եղել այդ խնդրի շուրջ ցանկացած բանավեճի համար եւ աջակցել է Հայաստանի հետ հաշտեցման գործընթացին, բայց արժանացել է երրորդ երկրների քաղաքական դրդապատճառներով առաջացած ընդդիմադիր քայլերին:

«Եթե այդ մարդիկ չեն նայում իրենց սեփական պատմությանը, բայց փորձում են մեզ դասեր տալ, մենք իրենց պարզ եւ բաց ասում ենք: Մենք մեր պատմությունը, մեր պատիվը քննարկման առարկա չենք դարձնի»,- մասնավորապես ասել է նա:

Նա նաեւ խիստ քննադատության է ենթարկել Գերմանիայի օրենսդիրներին, որոնք պնդում են, թե Գերմանիայի դպրոցներում ցեղասպանության վերաբերյալ դասեր պետք է լինեն, որպեսզի բարձրացվի թուրք երեխաները ինտեգրումը: «Ոչ ոք չի կարող մեր երեխաներին մի ծրագրով կրթել, որը սեւացնում է մեր պատմությունը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Բացեիբաց հաթաթա է տալիս Գերմանիայի կառավարությանը,գիտակցելով,որ այդ թուրք աշակերտները Գերմանիայի քաղաքացիներ են,իսկ ինքը անմիջականորեն միջամտում է այս երկրի ներքին գործերին: Գուցե գիտի՞ որտեղ ինչ է ասում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031