Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Տերտերյանը՝ համայնքների խոշորացման ռիսկերի մասին

Մայիս 04,2015 13:13

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել են համայնքների խոշորացման հարցով խորհրդարանական լսումները: Այստեղ են համայնքների ղեկավարները, մարզպետեր, նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի խոսքով, ունենք բավականին հզոր կառավարման համակարգ, բայց  ունենք բավականին թույլ ինքնակառավարման համակարգ. «Դա կախված չէ համայնքների ղեկավարներից, այլ ֆինանսական հնարավորություններով է պայմանավորված»:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով, 1996-ին, երբ ՏԻՄ համակարգը ձեւավորվեց, համայնքային խոշորացման ծրագրի մասին քննարկումները սկսվեցին. «Միշտ ասել ենք՝ 15.000 ավելի բնակչություն ունեցող համայնքների համար մի կարգավորում, 15.000-ից պակաս բնակչության համար այլ կարգավորում, պարզվում է՝ մինչեւ հազարի համար նույնիսկ բարձրագույն կրթությամբ քարտուղար չենք կարողանում գտնել, որ այդ պաշտոնը լրացնենք: Սրանք խնդիրներ են, որոնց հետ մշտապես բախվել ենք…

Կա սխալ պատկերացում, ասում են, թե խոշորացումը անսպասելի էր, չէինք սպասում… այնպես են մտահոգվում՝ կարծես թե վաղը գնում ենք լայնամասշտաբ խոշորացման: Հարցնում են՝ ինչ է լինելու մի շարք օրենքների հետ, ֆինանսական խնդիրները ինչպես են լինելու, ֆինանսական կրճատումների հաշվին օգուտներ ենք ունենալու, սրանք վտանգավոր խոսակցություններ են»

Փոխնախարարի խոսքով, խոսքը խոշորացման, նույնիսկ փորձնական ծրագրերի մասին չէ, խոսքը երեք փնջերում փորձնական ծրագիր իրականացնելու մասին է. «Շատ է խոսվում ռիսկերի մասին, որը կարող է ունենալ խոշորացման ծրագիրը: Խոսվում է խնայողության մասին, սրա մասին կարելի է խոսել այն ժամանակ, եթե խոսքը գնում է երկու տարբեր համակարգերի մասին, որեւէ խնայողության մասին խոսք չկա: Կա խոսք միայն ՏԻՄ համակարգի շրջանակներում ռեսուրսների ու նաեւ ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման մասին: Աշխատատեղեր կրճատելու մասին լուրերն էլ իրականությանը չեն համապատասխանում…որեւէ աշխատատեղ մեր հայեցակարգով չենք կրճատել, որեւէ գյուղապետի հաստիք չենք կրճատել:

Կենտրոն, կենտրոնական համայնք,  ծայրամասային գյուղեր, սրանց միջեւ ռեսուրսների վերաբաշխումն էլ իր մեջ մեծ ռիսկ չի պարունակում, որովհետեւ շատ տեղերում կձեւավորվի գործնական ներկայացուցչական մրցակցային ավագանի»:

Ըստ նրա, ունակ կառավարման համակարգ ստեղծելու մեջ են տեսնում խոշորացման ծրագիրը :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031