Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը` մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպեց նաեւ Եվրախորհրդարան-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Ֆրենկ Էնգելը:
«Հիշում եմ 2013 թվականին մի երկրում, որը կարծես թե Ադրբեջան է կոչվում, անցկացվեցին նախագահական ընտրություններ: Այնտեղ ընտրությունների արդյունքները հրապարակվեցին նույնիսկ մինչեւ ընտրատեղամասների բացումը: Իսկ ընտրությունների օրն ուղղակի օգտագործվեց նախագահ Ալիեւին ձայները տաս տոկոսով բարձրացնելու համար: Ոչ մի նման բան Ղարաբաղում չի եղել»,- հայտարարեց նա:
Նա ներկաներին հայտնեց, որ այցելել է մի շարք ընտրատարածքներ թե’ գյուղերում, թե’ քաղաքներում: Ֆրենկ Էնգելը նշեց, որ ափսոսում է, որ Եվրամիությունը եւ եվրոպական շատ կազմակերպություններ մինչեւ ընտրությունների մեկնարկը հայտարարել են, թե չեն ընդունելու ընտրությունների արդյունքները: Նա համարում է, որ Արցախի բնակչությունը իր կարծիքը հայտնելու իրավունքն ունի:
«Հուսով ենք` ընտրությունների արդյունքները կլինեն ժողովրդի ցանկացածի պես: Մենք գրանցել ենք բարձր մասնակցության աստիճան, որը տարբերվում է նրանից, ինչ տեղի է ունենում մի շարք եվրոպական քաղաքներում»,- իր խոսքն ամփոփեց նա:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ