Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Պավլիկ Մանուկյանը արդեն դրսում են:
Ժիրայր Սէֆիլյանը դուրս գալով «Վարդաշեն» ՔԿՀ-ից, շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին, իրենց աջակիցներին, ասաց, որ իրենք պայքարը շարունակելու են ռեժիմի դեմ: Ասաց, որ առհասարակ գործում հիմքեր չկային իրենց կալանելու համար եւ ասաց, որ ապացույցների մեջ դրել են ջերմուկի շիշ, սոդա…
Թե Պավլիկ Մանուկյանը, թե Վարուժան Ավետիսյանն ասացին, որ իրենք չեն կարող պատասխանել հարցերին, քանի որ կտրված են եղել դրսից:
Իսկ Վարուժան Ավետիսյանին երբ հարցին, թե տեսե՞լ է Շանթ Հարությունյանին, պատասխանեց ոչ:
Կարդացեք նաև
Մանրամասներ քիչ հետո՝ տեսանյութում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ