Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ղարաբաղի նոր Ազգային ժողովն ունենալու է յուրահատուկ դերակատարում»

Մայիս 04,2015 12:24

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը` մայիսի 4-ին Հայաստանի պատգամավորների պատվիրակությունը հանդիպեց լրագրողների հետ:

Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը նկատեց, որ հայկական իրականության մեջ նախագահական ընտրություններն ավելի մեծ հետաքրքրություն են առաջացրել, քան խորհրդարանական ընտրությունները. «Մենք երեկ տեսանք, որ այդ վիճակը փոխվել է: Միայն մասնակցության իմաստով` 70 տոկոս բնակչության մասնակցությունը ավելի բարձր է, քան երբեւէ որեւէ նախագահական ընտրությունները Հայաստանում: Դա նշանակում է, որ իսկապես արցախցին սկսում է գնահատել իր կյանքում Ազգային ժողովի դերակատարությունը»:

Նա հավելեց, որ Արցախը ունենալու է նոր որակի Ազգային ժողով. «Այն լինելու է մշտական: Այստեղ շատ կարեւոր է լինելու, որ այն քվեն, որ արցախցիները տվել են կուսակցություններին եւ պատգամավորներին, կարողանան վերածել այն հավատին եւ հույսին, որով արցախցին քվեարկել է: Նոր Ազգային ժողովն ունենալու է յուրահատուկ դերակատարում եւ նոր փորձ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031