«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից քիչ առաջ դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւորագույն գործերով վարչության վերահսկող դատախազ Վահագն Պողոսյանը: Նա ասաց (տեսանյութը՝ քիչ հետո), որ Ժիրայր Սէֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի եւ եւս 3 կալանավորվածների նախաքննությունը շարունակվելու է, սակայն նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա:
Այս պահին «Վարդաշեն« ՔԿՀ-ի մուտքի մոտ են հավաքվում անձինք, որոնք սպասվում են Ժիրայր Սէֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի դուրս գալուն: Մնացած 2-ը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Մանրամասները՝ քիչ հետո:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ