Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության ԼՂՀ-ում  խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ

Մայիս 04,2015 11:43

 

Նախաբան

Ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը` Եվրոպական խորհրդարանի Արցախի խումբը որոշեց պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2015 թվականի մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:

Թեև Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակի պատճառով Եվրոպական խորհրդարանի կամ ԵԱՀԿ-ի կողմից պաշտոնական դիտորդական առաքելության բացակայելու էր, Խումբը որոշեց ներկա գտնվել և գնահատել ընտրական գործընթացը: Մասնավորապես, ուղենշային համարվեցին երկրի դրական առաջընթացը, ինչպես նաև ժողովրդավարական ուղով ընթանալու, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների հանդեպ ստանձնած հանձնառության պահպանումը՝ հռչակված 1991 թվականին:

Եվրոպական խորհրդարանում Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը ղեկավարում էր պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից և ուղեկցող անձնակազմից: Պատվիրակությունն իրականացրեց իր գործունեությունը մայիսի 2-4-ը՝ գործակցելով ԵՄ անդամ երկրների այլ խորհրդարանականների հետ:

Իր կարճատև դիտորդական առաքելությունը պատվիրակությունը իրականացրեց համաձայն Եվրոպական խորհրդարանի գործելակերպի՝ նախ հանդիպելով բոլոր թեկնածուներին, ապա շրջելով ավելի քան 20 ընտրատեղամասում, հետևելով որոշ ընտրատեղամասերի բացմանը, քվեաթերթիկների հաշվարկմանը և ընտրատեղամասերի փակմանը:

 

Եզրակացություններ

Հարցազրույցներ քաղաքական կուսակցությունների հետ

Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը նշեց, որ ընտրարշավի ընթացքում Ընտրական օրենսգրքի պահանջների էական խախտումներ չեն արձանագրվել, իսկ ընտրություններին մասնակից 7 կուսակցությունների համար ապահովվել են հավասար մրցակցային պայմաններ: Քաղաքական բոլոր ուժերը ընտրություններին մասնակցելու գրանցումը կատարել են առանց դժվարությունների, ԶԼՄ-ներում և հանրային տարածքներում ապահովված են եղել քարոզչական նյութեր տեղադրելու հասանելիությամբ, ինչպես նաև՝ հանրային վայրերում հանդիպումներ իրականացնելու հնարավորությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է 3 նորաստեղծ կուսակցություն:

Այսուհանդերձ, կուսակցություններից մեկը նշեց ընտրարշավի ընթացքում որոշ թեկնածուների կողմից ծառայողական մեքենաներ օգտագործելու հանգամանքը: Մեկ այլ կուսակցություն տեղեկացրեց զրպարտության մասով իրավական վարույթ սկսելու և կիրառված ճնշումների արդյունքում կուսակցության համար վարձակալած գրասենյակից զրկվելու առթիվ մեկ այլ գործ հարուցելու մասին:

Քվեարկության  օրը

Քաղաքական ուժերի մեծ մասի, ինչպես նաև մեծամասնական  ընտրակարգով առաջադրված թեկնածուների վստահված անձինք ներկա են եղել բոլոր ընտրատեղամասերում: Ոչ վստահված անձինք, և ոչ էլ ընտրողները ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրել: Ընտրողներին թույլատրվել է քվեարկել բացառապես այն ընտրատեղամասերում, որտեղ նրանք գրանցված են եղել: Քվեարկության գործընթացները լավ կազմակերպված են եղել և սահուն են ընթացել դիտարկման համար պատահականության սկզբունքով ընտրված ընտրատեղամասերում: Քվեախցիկները բավականաչափ մեկուսացված են եղել ընտրական գործընթացի համար, իսկ քվեատուփերը պատշաճ կերպով կնքված և կապարակնքված են եղել: Ընտրական հանձնաժողովները լիովին և բացարձակ թափանցիկությամբ են համագործակցել դիտորդների հետ: Ընտրատեղամասերում պատվիրակությանը չի զեկուցվել քարոզչության, բռնության կամ սպառնալիքի որևէ դեպքի մասին: Ընտրատեղամասերում ինքնությունը չհաստատված անձանց ներկայություն չի արձանագրվել:

Վերջաբան

Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլև նախանշել որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության հստակ միաձուլում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

Այս ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 71%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ԵՄ մի շարք երկրների ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին, և ապացուցում է ԼՂՀ ինստիտուտների օրինականությունը:

Դիտորդական առաքելությունն իր երախտագիտությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանություններին ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում բացարձակ թափանցիկության և բաց համագործակցության պայմաններում լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

Եվ վերջապես, Եվրոպական խորհրդարանում Արցախ խումբը իր շնորհակալությունն է հայտնում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը դիտորդական առաքելության նախապատրաստման և իրագործման ընթացքում վճռական և անմնացորդ աջակցության համար:

ՀԵԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031