Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Այս ընտրություններում Արցախի ժողովուրդը ապացուցեց իր ազատ, անկախ ապրելու իրավունքը»

Մայիս 04,2015 11:35

Ղարաբաղում կիրակի` մայիսի 3-ին, անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները: Քվեարկության հաջորդ օրը` մայիսի 4-ին, Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը հանդիպեց լրագրողների հետ:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենց դիտարկմամբ Արցախի ընտրությունները եղել են ազատ, թափանցիկ, համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին. «Որեւէ ընտրատեղամասում որեւէ խախտման դեպք չի արձանագրվել: Հանդիպել ենք վստահված անձանց հետ, հանձնաժողովների մեծամասնությունների հետ, զրույցներ ենք ունեցել հասարակ քաղաքացիների հետ, ավելի ճիշտ` ընտրողների հետ: Կարող ենք արձանագրել, որ այս ընտրություններում Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց իր ազատ, անկախ ապրելու իրավունքը»:

Հայաստանի պատգամավորների պատվիրակությունը 3 օր է, որ Արցախում է: Պատվիրակության անդամներն են Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Շուշան Պետրոսյանը, Կարինե Աճեմյանը, Արմեն Առուստամյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Թեւան Պողոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը ընտրությունները գնահատում է որպես ժողովրդական եւ համարում է, որ դրանք կարող են օրինակելի լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար. «Շատ կարեւոր է, որ ընտրության շրջանում եւ ընտրության օրը որեւէ տհաճ դեպքեր չեն արձանագրվել եւ Արցախում շատ լավ գիտակցում են, որ ընտրությունն ընդամենը քաղաքական գործընթաց է, եւ ընտրությունից հետո կյանքը շարունակվելու է: Շատ կարեւոր է, որ մեր Արցախում դա գնահատում են: Մենք հանդիպել ենք նաեւ միջազգային դիտորդներին, եւ նրանք նույն կարծիքն ունեն, ճիշտ է, նրանք իրենց կարծիքը կարտահայտեն, բայց մասնավոր զրույցներում բոլոր միջազգային գործընկերների մոտ, ում մենք հանդիպել ենք, տիրում է կարծիքը, թե Արցախը եւս մեկ քայլ կատարեց դեպի ժողովրդավարության, ազատության եւ անկախության ամրապնդում եւ որ հենց ինքն է իր ճակատագրի կերտողը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031