Տեւական ժամանակ է, ինչ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի հյուսիսային մուտքին տեղադրված ցուցանակի անգլերեն գրառման առաջին տառը ջնջվել է:
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի այդ հատվածով օրական հարյուրավոր մարդիկ են երթեւեկում, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, սակայն վերջիններս չեն միջամտում, որպեսզի անգլերեն գրառումը շտկվի: Հուսանք, որ մեր այս հրապարակումը կօգնի գործին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ