(հատված)
Քո հայացքը ինձ առել է ափերի մեջ,
Ջերմ գգվում է, փայփայում է նա ինձ անվերջ,
Իսկ քո սրտի թրթիռները՝ հատիկ-հատիկ,
Կարդացեք նաև
Լիցք են տալիս իմ ծերացած սրտի զարկին:
Ու զարթնում է հավերժ քնից սիրո հուշը,
Նոր շունչ բերում հոգուս մարած թրթիռներին,
Խոր ծալքերից փոթորկում է ոգու ուժը,
Հույս ներշնչում անշնչացած արժեքներին:
Քո հայացքը մեռածին է շունչ ներարկում,
Քո հայացքը սովածին է հեշտ կշտացնում,
Քո հայացքից անջուր հողում ծիլն է բուսնում,
Քո հայացքից սեր է ծնվում անհույս սրտում:
Քո հայացքից ցուրտը տաքի է վերածվում,
Քո հայացքից սառը հոգին է ջերմանում,
Քո հայացքից անգամ պողպատն է հեշտ հալվում,
Քո հայացքից միրգն ավելի է քաղցրանում:
Քո հայացքից չբեր կինն է հեշտ մայրանում,
Քո հայացքից վիշտը ծիծաղի է փոխվում,
Քո հայացքից խայթող օձն է խոնարհ դառնում,
Քո հայացքից անսիրտ մարդն է սեր քարոզում:
Քո հայացքից ժեռ քարերն են ճաքում, կիսվում,
Քո հայացքից թշնամին է հեշտ հանձնվում,
Քո հայացքից ծառան իրեն տեր է զգում,
Քո հայացքից տիեզերքն է մեղմիկ թախծում:
Քո հայացքից մարդու վիշտն է թեթևանում,
Քո հայացքից մթնոլորտն է թունազրկվում,
Քո հայացքից չար մարդիկ են բարիանում,
Քո հայացքից սատանան է հեշտ ենթարկվում:
Քո հայացքից կայծակներն են զարկվում օդում,
Քո հայացքից մարդը մարդուն էլ չի ատում,
Քո հայացքից կակաչները շուտ են բացվում,
Քո հայացքից անամոթն է գլուխ կախում:
Քո հայացքից անգամ մութը լույս է սփռում,
Քո հայացքից հայը հային չի նախանձում,
Քո հայացքից հողը խոփին ջերմ է գրկում,
Քո հայացքից հավն ամեն օր ձու է ածում:
Քո հայացքից քարին նետած ծիլն է աճում,
Քո հայացքից մարդը հոգսից դարդ չի անում,
Քո հայացքից չարը բարուն չի հոշոտում,
Քո հայացքից մուկն ու կատուն հաշտ են ապրում:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ