Դժվար է հաշվարկել:
Ֆլոյդ Մեդվեյզերը երբեք էլ չի թաքցրել, որ աշխարհում ամենից շատ դրամ է սիրում: Փողը նրա համար ամեն ինչ է: Ու հենց փողի համար է, որ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում ոչ մի պարտություն չի կրել: BBC Sport-ի այս լուսանկարը, որ արվել է Մենի Պակյաոյի հետ «դարի մենամարտում» ռաունդների միջեւ ընդմիջման ժամանակ, ասվածի վկայությունն է: Դրամը միշտ պետք է նրա աչքի առջեւ լինի: Եվ հենց այնպես չէ, որ Ֆլոյդ Մեդվեյզերը աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկն է:
Միայն Պակյաոյի հետ մենամարտում Մեդվեյզերը $ 180 միլիոն հոնորար վաստակեց: Gazeta.ru-ի մեկնաբան Անդրեյ Կուլյանովը, որ Լաս-Վեգասից մեկնաբանում էր մենամարտը, հաշվել է, որ 12 ռաունդանոց մենամարտի հինգ րոպեում ամերիկացին աշխատեց այնքան գումար, որքան Լիոնել Մեսսին կարող է վաստակել մի ամբողջ տարի ֆուտբոլային խաղադաշտերում անցկացնելով:
Աշոտ ՀԱԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև