Լեռնային Ղարաբաղում կիրակի` մայիսի 3-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունները:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը քիչ առաջ ներկայացրեց ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:
Նա հայտարարեց, որ ընտրողների թիվը այդ թվում նաեւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածներինը, կազմել է 102 034 քաղաքացի: Իսկ ընտրություններին մասնակցել են ընտրողների 70.6 տոկոսը, կամ 72 039 ընտրող: Սա սպասվածից ավելին է. մինչեւ ընտրությունները ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավարը Aravot.am-ին հայտնել էր, որ ակնկալում են 65-70 տոկոս մասնակցություն:
«Տարածքային ոչ մի հանձնաժողով գրավոր դիմում-բողոք չի ստացել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 3 բողոք կամ դիմում, որոնցից 2 հարցը կարգավորված է, իսկ 1-ը` քննարկման փուլում է»,- հայտարարեց Սրբուհի Արզումանյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ