Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի 50-ամյա  կինը ածելիով  ինքնասպանության փորձ է կատարել

Մայիս 03,2015 20:00

Aravot.am-ի տեղեկություններով,  այսօր ինքնասպանության փորձ է կատարել Գյումրու  բնակչուհի, 1965 թվականին ծնված Գ. Ս.-ն: Տիկինը ածելիով  կտրատել է իր պարանոցի շրջանը՝ խորը վերքեր բացելով:  Վերջինս առանձնացել է  տան երկրորդ հարկում՝ երկար ժամանակ չիջնելով ներքեւ: Հարազատներն  անհանգստանալով գնացել են նրա հետեւից ու գտել անգիտակից վիճակում: Նրան  ժամը 18.00 սահմաններում շտապօգնության մեքենայով տեղափոխել են  Գյումրու բժշկական կենտրոն:  Մեր այս տեղեկությունը  հաստատեցին բժշկական կենտրոնում՝ նշելով, որ  նրա պարանոցի շրջանում ախտորոշվել է կտրած վերքեր, դրանք կարվել են, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Հիշեցնենք, որ նախորդ օրը եւս մի երիտասարդ ինքնասպանության փորձ էր   կատարել Գյումրիում, որին ավտոտնակում կախված վիճակում  հայտնաբերել էր  հայրը: Նրան շատ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031