ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը քիչ առաջ ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:
Երեւանում եւ Ստեփանակերտում 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 62 859 ընտրող, կամ` ընտրողների 60 տոկոսը:
Երեւանի ընտրատեղամասում 500 քաղաքացուց առայժմ ընտրություններին մասնակցել է 489 ընտրող:
Ռայա Նազարյանը տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքում խոշոր խախտումներ չեն գրանցվել: Ահազանգեր են եղել թերությունների եւ բացթողումների մասին, որոնք շտապ շտկվել են:
Հիշեցնենք` 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 47 544 ընտրող:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ