«Ազատություն քաղբանտարկյալներին», «Սարգսյան բռնապետ», «Մենք դեմ ենք քրեաօլիգարխիկ ռեժիմին», «Հայ հերոսները քաղբանտարկյալներ են», «Մենք ենք սյունը այս երկրի». այս կոչերով քիչ առաջ մեկնարկեց «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության հրավիրած կանանց ընդլայնված հավաքը և բողոքի երթը՝ ի պաշտպանություն երկրում բազմաթիվ, անօրինական կերպով անազատության մեջ հայտնված քաղաքացիների, քաղբանտարկյալների: Բողոքի երթին մասնակցում են Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանի կինը, զոհված ազատամարտիկների մայրեր:
Տասնյակ կանայք բողոքի երթով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, այնուհետև Մաշտոցի պողոտայով վերադարձան Հյուսիսային պողոտա:
Aravot.am-ի հետ զրույցում «Հայ կանանց ճակատի» համակարգող, «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի հիմնադիր անդամ Սյուզան Սիմոնյանը նշեց. «Կանայք իրենց ոչ-ն են ասում անօրինություններին: Օրինաչափություն է դարձել ձերբակալությունները, բայց մենք չպետք է համակերպվենք դրա հետ: Այս անօրինությունների պատճառն առաջին հերթին հանրության անտարբերությունն է: Կինը, լինելով ընտանիքի սյունը, մեր հանրային ընտանիքի սյունն է նաև և անտարբեր չպետք է մնա: Կանանց համաձայնությամբ՝ այս խնդիրները և բողոքը մենք բարձրաձայնելու ենք միջազգային կառույցներում: Նաև եվրոպական ու ամերիկյան կառույցներին ենք նամակ հղելու, որ դադարեցնեն ռեժիմին ֆինանսավորումը: Այն ռեժիմին, որը աշխատում է ոչ ի բարօրություն իր հանրության, այլ ամեն ինչ անում է, որ ՀՀ քաղաքացիները լքեն երկիրը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սերժ Սարգսյանը գնում է Յանուկովիչի ճանապարհով:
-Լեւոն-Տեր Պետրոսյանը Հանրապետությունում ձեւավորվել է օլիգարխիկ համակարգ
-Ռոբերտ Քոչարյանը, ծնեց սնեց, աճեցրեց օլիգարխիկ համակարգը
-Սերժ Սարգսյանը,պահում, փայփայում է այն աչքի լույսի պես,
եթե չեն լսում բամփում է գլխին կամ էլ հարկային է ուղարկում ռեդային ստուգման:
Արդյունքում՝ երկրում ձեւավորվել են բիզնես օլիգարխիկ ակումբներ, որոնց ղեկավարում են որոշ վայ քաղաքական գործիչներ՝ իրենց անձնական շահից բացի ոչինչ չտեսնելով: Յանուկովիչն եկավ ու փորձեց ստեղծել «մեկ օլիգարխի համակարգ»՝ ձեռքի հետ խաղեր տալով ռուսների ու եվրոպացիների հետ: Իսկ վերջում ստեղծվեց մի այնպիսի իրավիճակ, որտեղ երկրի օլիգարխները դուրս եկան իր դեմ, իսկ «դրսի» ուժերի համար Յանուկովիչը դարձավ անընդունելի: Նույն իրավիճակը մեզ մոտ է: Սերժ Սարգսյանը գնում է նույն ճանապարհով` փորձելով երկրում կառուցել մեկ օլիգարխի համակարգ
Գոյապայքարի մեծ բեռ է ծանրացել ժողովրդի ուսերին,սկայն իշխանությունները նույնիսկ չէն փորձում մտածել այս ուղղությամբ, մի բանում լինելով համոզված որ շուտով նրանք փախչելու են այդ երկրից,ինչքան շատ մնան իրենց պոստերում այնքան շատ կթալանեն մեզ, իսկ մենք համբերատար նայում ենք թե ինչպես են մեզ թանլնում:Այսինքն մենք դառնում ենք մասնակից այդ թալնի, եվ մեր սերունդները մեզ կդատպարտեն ոչ նրա համար որ լռում էնք այլ նրա համար որ թույլատրում էնք:
Ժամանակն է անհրաժեշտ պահին ոտքի կանգնենք եւ մեր Հայրենիքը ազատագրենք ոչ միայն զավթիչներից, այլեւ նրանց թողած կեղտոտ ժառանգությունից:
Սթափվեք ժողովուրդ, խեղդենք մեր միջի ստրուկը եւ հասկանանք, որ որեւէ տարբերություն չկա օտար զավթիչի եւ սեփական օլիգարխիկ զավթիչների միջեւ: