Լրահոս
Օրվա լրահոսը

Զիմբաբվեցի դիտորդ. «Ղարաբաղն, իսկապես, հիանալի երկիր է»

Մայիս 03,2015 16:58

Լեռնային Ղարաբաղի մայիսի 3-ի ընտրությունների համար դիտորդներ են եկել աշխարհի տարբեր երկրներից: Դիտորդ Էնդրյու Մամբոնդիանին զիմբաբվեցի է, նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է Լեռնային Ղարաբաղում. «Սա, իսկապես, հիանալի երկիր է, եւ ես հաճույք եմ ստանում այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրից»:

Արեւմուտքը հայտարարել է, որ չի ընդունելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, Aravot.am-ը հետաքրքրվեց, թե դիտորդն ինչպե՞ս վերաբերվում այդ հայտարարություններին, նա պատասխանեց. «Խնդիրն այն է, որ ընտրություններն անցնեն թափանցիկ եւ բաց: Մենք պետք է որոշենք, թե ընտրությունները թափանցիկ են, առանց խախտումների, թե՞ ոչ, ոչ թե Ամերիկան, կամ Մեծ Բրիտանիան: Նույնիսկ Զիմբաբվեում տեղի ունեցած որոշ ընտրություններ Ամերիկան չի ճանաչում, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ընտրություններն անցկացվեն, եւ մենք որոշենք մեր ապագան»:

Հարցին, թե չի վախենո՞ւմ, որ Ղարաբաղ այցելելու եւ դիտորդ լինելու պատճառով իր մուտքն Ադրբեջան արգելվի, Էնդրյու Մամբոդիանին պատասխանեց, որ չի կարծում, որ դա իր համար խնդիր կլինի:

Նա հավելեց, որ երբ վերադառնա Զիմբաբվե՝ բոլորին պատմելու է Ղարաբաղի մասին եւ բոլորին կոչ կանի Ղարաբաղ այցելել. «Երբ ես խոսում էի Կարեն Օհանջանյանի հետ, նա ասաց, որ այս օրվանից ես պետք է լինեմ ԼՂՀ ոչ պաշտոնական ներկայացուցիչը Զիմբաբվեում: Ես Զիմբաբվեում բոլորին կպատմեմ իմ տեսածի մասին, դա ամբողջովին տարբերվում է նրանից, ինչ ես կարդացել էի: Ես շատ բացասական պատմություններ եմ կարդացել Ղարաբաղի մասին, բայց ինչ-որ ես տեսա, ամբողջովին տարբերվում է իմ կարդացածից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031