Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Ղուկասյան. Հուսով եմ՝ Ղարաբաղը գնալով կդառնա ավելի ժողովրդավարական երկիր (Տեսանյութ)

Մայիս 03,2015 15:19

Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը կիրակի` մայիսի 3-ին, քվեարկություն կատարելուց հետո, լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ  գնալով Ղարաբաղը կդառնա ավելի ժողովրդավարական երկիր եւ այնտեղ անցկացվող ընտրություններն էլ կլինեն օրինակելի:скачанные файлы (9)

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Լեռնային Ղարաբաղն անցնի խորհրդարանական կառավարման, Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Հայաստանում նման գործընթացներ կան ու բնական է, որ դրա մասին մտածում են նաև Արցախում: Բայց կարծում եմ դեռևս շտապել պետք չէ, տեսնենք թե ինչով կավարտվի այդ ընթացքը Հայաստանում: Ընդհանրապես սա ժողովրդի որոշելիք հարցն է ու Ղուկասյանի կամ Պետրոսյանի կարծիքից չի կախված: Անձամբ իմ կարծիքը` ես կարտահայտեմ մի քիչ ուշ. կարծում եմ` հիմա դրա ժամանակը չէ»:

Հարցին, թե հնարավո՞ր է նա վերադառնա քաղաքականություն,  պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Իսկ ե՞րբ եմ ես դուրս եկել քաղաքականությունից: Ձեզ թվո՞ւմ է, ես քաղաքականությունից դուրս եմ: Հիմա ես զբաղված եմ Լեռնային Ղարաբաղի հարցով և այն մարդիկ, ովքեր խոսում են, թե Ղուկասյանը Ղարաբաղում չէ` սխալվում են: Ղուկասյանը միշտ Ղարաբաղում է: Իմ ընտանիքն այստեղ է, իսկ ես և´ Հայաստանում, և´ Ղարաբաղում զբաղվում եմ Ղարաբաղի հարցով»:

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է վերաբերում Սամվել Բաբայանի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին, Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Հիմա ի՞նչ, դուք սպասում եք, որ ուր որ է կգա՞` հինգ, վեց րոպեից: Ես լուրջ չեմ վերաբերում այդ խոսակցություններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031