Լեռնային Ղարաբաղում կիրակի` մայիսի 3-ին, տեղի են ունենում խորհրդարանական ընտրությունները: «Շարժում-88» կուսակցության ցուցակը գլխավորող Վիտալի Բալասանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խախտումների մասին ահազանգներ կուսակցությունը դեռ չի ստացել: Նա հավելեց, որ կապի մեջ են բոլոր ընտրատեղամասերի հետ:
«Երեւի թե Ղարաբաղում առաջին անգամ է այսպես: Օրվա կեսի դրությամբ, եթե զուգահեռներ անցկացնենք, ապա դեռեւս այսպիսի լավ, համերաշխ ընտրություններ չեն եղել»,- ասաց Վիտալի Բալասանյանը:
Անդրադառնալով մեծամասնական թեկնածուներին` նա ասաց. «Մեր թեկնածուները նորմալ թեկնածուներ են, ճանաչված մարդիկ են, լումա են ներդրել այս երկրի նամանավանդ պաշտպանության հարցում: Մնում է ասել, որ ժողովուրդն այս անգամ ճիշտ, խոհեմ ընտրություն կկատարի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև