Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են: 3/3 ընտրատեղամասում քվեարկեց նախագահ Բակո Սահակյանը:
Քվեարկությունից հետո ՝ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն հանգամանքը, որ աշխարհը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները, չի նշանակում, որ իրենք հուսահատվելու եւ շեղվելու են իրենց ընտրած ուղղուց. «Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը ուղեկցել եւ ուղեկցում են մեզ: Այդ հատկանիշների գործադրումը օգնել է մեզ հաղթահարելու բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաեւ նվաճումներ եւ հաջողություններ ձեռք բերել: Այս ընտրություններն իրենց բնությամբ նույնպես այդպիսին են, անպայման կնպաստեն նորանոր հաջողություններ արձանագրելուն, այս ընտրություններն ունեն նաեւ մեկ այլ յուրահատկություն՝ մենք անցնում ենք մշտական խորհրդարանի, այսինքն՝ ունենալու ենք արհեստավարժ խորհրդարան, իսկ դա ինքնին նշանակում է, որ արհեստավարժ աշխատանք են իրականացնելու, հետեւաբար խորհրդարանի արդյունավետության աստիճանը բարձր է լինելու»:
Բակո Սահակյանը նշեց, որ այս ընտրություններով նպատակ ունեն միջազգային հանրությանը ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղում ընտրություններն անցնում են քաղաքակիրթ աշխարհի կողմից սահմանված կարգով եւ օրենքներով. «Բայց եթե նրանք չեն ճանաչում ընտրության արդյունքները, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարեւորում ընտրությունները: Այս ընտրություններից առաջին հերթին շահելու է մեր երկիրն ու քաղաքացիները»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ