Լեռնային Ղարաբաղում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները: 3/3 ընտրատեղամասում քվեարկեց վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Քվեարկությունից հետո նա լրագրողներին ասաց, որ քվեարկել է երկրի ապագայի համար: Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հայտարարություններին, թե չեն ճանաչելու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների արդյունքները. «Այս ընտրություններն ավելի շատ մեզ են պետք, մեր ժողովրդին՝ ձեւավորելու օրենսդիր մարմին, հերթական քայլը կատարելու: Սա է ինձ համար կարեւոր: Իհարկե՛, ցանկալի կլիներ, որ տարբեր երկրների միջազգային կառույցները եւս ընդունեին եւ գնահատեին մեր այս ժողովրդավարական քայլը: Բայց ինձ համար ավելի կարեւոր է ժողովրդի գնահատականը»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության հնարավորությունները, նա պատասխանեց, որ ժամեր հետո պարզ կլինի:
Հիշեցնենք, որ արդեն քվեարկել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ