Լրահոս
Օրվա լրահոսը

Տորթ «Բաունտի»՝ դրախտային հաճույք

Մայիս 03,2015 12:30

Այս տորթն իսկապես այնքան համեղ է, որ ամեն կտորը վայելելիս քեզ դրախտում ես զգում: Եվ համով շատ նման է բոլորի կողմից սիրված շոկոլադին: Ամենակարեւորը՝ չափազանց հեշտ է պատրաստվում:

Անհրաժեշտ մթերքները

 Խմորի համար

 3 ձու

1 բաժակ շաքարավազ

100 գրամ կարագ

200 գրամ թթվասեր

1 թեյի գդալ սոդա

1 բաժակ ալյուր

3 լիքը ճաշի գդալ կակաո

 

Կրեմի համար

 

150 գրամ կոկոսի քերուկ

1 բաժակ կաթ

100 գրամ շաքարավազ

100 գրամ կարագ

2 ճաշի գդալ կոկոսի լիկյոր (սա կարելի է փոխարինել ռոմով կամ կոնյակով, կամ ուղղակի բաց թողնել)

1 ճաշի գդալ վանիլի էքստրատ (կարող եք փոխարինել մի պտղուց վանիլի փոշիով)

1 ճաշի գդալ եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա

Գլազուրի համար

 

1 բաժակ շաքարավազ

3 լիքը ճաշի գդալ կակաո

1/3 բաժակ կաթ

50 գրամ դառը սեւ շոկոլադ

50 գրամ կարագ

 

Պատրաստման եղանակը

 Սկզբում պատրաստել կրեմը: Կաթսայի մեջ լցնել կաթը, շաքարավազը, կոկոսի քերուկը եւ կարագը, դնել կրակին: Պարբերաբար խառնել: Սուրճի բաժակի մեջ մեկ գդալ օսլան լավ խառնել 1-2 գդալ ջրի հետ, եւ ավելացնել կրեմին, հենց վերջինս սկսի եփվել: Խառնել, հենց զգաք, որ արդեն պնդանում է, ավելացրեք վանիլի էքստրատը եւ կոկոսի լիկյորը եւ անջատեք: Թողեք լրիվ սառչի: Այդ ընթացքում պատրաստեք խմորը:скачанные файлы

Շաքարավազն ու ձուն շատ լավ հարել, ավելացնել հալված կարագը, թթվասերը՝ սոդայով, շարունակել հարել, ավելացրեք կակաոն եւ ալյուրը: Պետք է ստացվի թույլ բիսկվիթային խմոր: Եփեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե, պարբերաբար ստուգեք պատրաստվածության աստիճանը փայտիկով:скачанные файлы

Անջատելուց հետո եւս կես ժամ թողեք ջեռոցում, ապա հանեք եւ ջեռոցի ցանցի վրա թողեք սառչի:скачанные файлы

Երբ խմորն ամբողջովին սառչի, կիսեք երկու մասի: Առաջին կտորի վրա լցրեք սառած կրեմը, փակեք երկրորդ կտորով:скачанные файлы

Անցնենք գլազուրին: Այն պատրաստելու համար շաքարավազն ու կակաոն լցրեք կաթսայի մեջ, լավ խառնեք, գդալ-գդալ ավելացրեք կաթը եւ խառնեք, պետք է դառնա բավականին պինդ խմորի նման զանգված, եթե զգաք քիչ է կաթը, մեկ գդալ էլ ավելացրեք: Դրեք կրակին եւ անընդհատ խառնեք, երբ սկսի եփվել, անջատեք եւ անմիջապես մեջը գցեք կես տուփ շոկոլադը՝ կտրատած վիճակում եւ կարագը, շարունակեք արագ-արագ խառնել, որպեսզի շոկոլադն ու կարագն ամբողջությամբ լուծվեն:скачанные файлы

Տաք-տաք վիճակում գլազուրը լցրեք տորթի վրա եւ ամբողջությամբ պատեք տորթը դրանով: Դրեք սառնարանը առնվազն 5-6 ժամով, որից հետո վայելեք:

скачанные файлы

baunti7Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031