Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Ռութե, (Rutte)
Մի քանի շաբաթ առաջ Ձեզ հրավիրեցինք մասնակցելու 2015թ ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առիթով կազմակերպված հիշատակի արարողությանը: Զարմանք և հուսախաբություն ապրեցինք, երբ տեղեկացրեցիք, որ ներկա չեք լինելու: Ավելին էր մեր տարակուսանքը, երբ գրել եք, որ մենք ձեզ հրավիրել ենք «Հայոց Ցեղասպանության հարցի» հիշատակին, ինչն իհարկե ոչ պատշաճ ձևակերպում է:
Ցավոք հրավերքի մերժումը Ձեր կողմից բացատրության կարիք ունի: Անցած շաբաթ դուք ասացիք, որ խորհրդարանը կողմերի համար կանխակալ չպետք է լինի. «կողմնապահություն չպետք է անի» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Այս դեպքում դուք անտեսում եք երկու կարևոր պայման:
Առաջին: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը, որևէ կապ չունի կողմնապահության հետ: Դա ընդամենը ցավակցություն է Ցեղասպանության դառ հետևանքները ճաշակած սերունդներին և արտահայտությունը այն բանի, որ խորհրդարանը լուրջ է վերաբերվում այս հարցին, նպաստելով ցեղասպանությունների կանխարգելմանը: Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ Հայոց Ցեղասպանությունը դարձրել են քաղաքական առուծախի առարկա և ջանք չեն խնայում ժխտողականությանը: Դա չի նշանակում, որ դուք էլ պետք է մասնակից լինեք նրանց խաղին:
Երկրորրդ: Ինչ միակողմանի դիրքորոշման ու կողմնապահության մասին եք հարց բարձրացնում, երբ Նիդերլանդների խորհրդարանն արդեն բացահայտ 2004թ. Ռաուֆուտի բանաձևով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Մեկ այլ հանգամանք, Ձեր կառավարությունը խորհրդարանում շարունակում է վերացական բառեր ամրագրել Հայոց Ցեղասպանության իրականության փաստին, Ձեր իսկ խոսքերով, խորհրդարանի իրավասության մեջ չի մտնում 1915թ իրադարձություններին իրավաբանական որակավորումներ տալը:
Այդ հարցում կարող եք չմտահոգվել, կարիք էլ չկա, որ խորհրդարանը հետաքննություն անցկացնի 1915թ իրադարձությունների որակավորման ուղղությամբ, քանզի Ցեղասպանություն եզրույթն օգտագործված Ռաֆայել Լեմկինի կողմից’ հենց Հայոց Ցեղասպանությունը ի նկատի ունենալով: Մենք սա Ձեզ վկայակոչում ենք, որպես պատմագետի, անկասկած անչափ հետաքրքիր է հարցազրույցը, որը Լեմկինը 1949թ-ին տվել է Ամերիկյան CBS ալիքին, որի ընթացքում նա նաև ասել է. «…Հետաքրքրեց ցեղասպանությունը քանի որ այն այդքան հաճախ է տեղի ունենում: Սկզբում հայերի դեմ, իսկ հետո Հիտլերը գործի անցավ»:
Այս լույսի ներքո ձեր խորհրդարանի տեսակետը պատմական անցքերի անբավարար ուսումնասիրության արդյունք են:
Անբավարար և ոչ համոզիչ դիրքորոշում
Այն փաստը, որ Օսմանյան կայսրությունը 1915թ-ին Անատոլիայի հայ բնակչությանը նպատակադրված և պարբերաբար բնաջնջել է, ճանաչվել է Միացյալ Ազգերի և Եվրախորհրդարանի կողմից: Այն շարունակաբար ճանաչվում է տարբեր պետությունների կողմից: Գերմանիայում, որտեղ մեծաթիվ էթնիկ թուրքեր են ապրում , քան Նիդերլանդներում, և ավելի մեծ տնտեսական շահեր ունի Թուրքիայի հետ, կարողացավ ունենալ համարձակություն իրերն իրենց անունով կոչելու’ կատարվածն անվանելու ցեղասպանություն (Genocide): Ռուսաստանն ու Ֆրանսիան դա վաղուց են արել: Այնպես որ Ձեր խորհրդարանի կողմից կատարվածը հստակ Ցեղասպանություն չկոչելը համոզիչ չէ ‘ զուրկ բավարար հիմքից:
Ցավալի է այն, որ հենց Նիդերլանդներում, ուր տեղակայված են Միջազգային դատարանները, մարդու իրավունքները ստորադասվում են տնտեսական շահերից: Սա օժանդակություն է Թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը և հենց սա պետք է համարել կողմնապահություն:
Ուզում ենք մեկ օրինակ բերել՝ պատկերելու թե ուր է տանում նման օժանդակությունը: Անցած տարի, Ալմելոյում Ցեղասպանության հուշահամալիրի բացումից հետո, Թուրքիայի լիազոր դեսպանը բողոքի ցույց կազմակերպեց: Դինայեթ մզկիթներից, որոնք գտնվում են Թուրքիայի կրոնական գործերի նախարարության անմիջական վերահսկողության ներքո, անվճար ավտոբուսներ տրամադրվեցին իրենց ժողովրդին Ալմելո հասցնելու համար: Ցույցի ընթացքում հնչեցին Օսմանյան զինվորական երաժշտություն և բռնության լոզունգներ, ինչպիսիք են. «Ղարաբաղը հայերի զանգվածային գերեզմանն է»: Չնայած այն բանին, որ խորհրդարանական հարցեր դրվեցին Պիետեր Օմտզիխտի (CDA) կողմից, խորհրդարանը հրապարակայնորեն չարձագանքեց հայ համայնքների հանդեպ արտահայտված մասսայական ատելությանը: Թույլ տվեք ասել’ ինչպիսի՞ն կլիներ Ձեր արձագանքը, եթե Հոլոքոստ մերժողները բողոք կազմակերպեին Գերմանական գեստապոյական համազգեստներով և երաժշտությամբ’ Հոլոքոստին նվիրված մի հուշարձանի մոտ:
Հավանաբար նվազագույնը կլիներ կոշտ հանրային դատապարտումը:
Մենք ողջունում ենք, որ ձեր խորհրդարանի անդամները հետևողականորեն մասնակցում են Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանությունների հիշատակի արարողություններին, նաև մենք ենք մասնակցում, բայց միևնույն ժամանակ չենք կարող անտեսել այն անտարբերությունը, որ հանդես է բերվում Հայոց Ցեղասպանության միջոցառումների նկատմամբ:
Սա ցավալի է հայ համայնքի համար, քանի որ չի կարող մի ազգի վիշտը գերակա լինել մյուսից:
Թուրքական իշխանությունները հեռու են հաշտության քայլից
Այս տարի Ցեղասպանության հիշատակի երեկոյին թուրքական «Անատոլիա» ուսանողական միությունը’ Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ կազմակերպել էր Ցեղասպանությունը ժխտող մի երեկույթ’ հրավիրելով վարձու պատմաբանի: Նմանատիպ երևույթներն, ինչպես նաև Ալմելոյում անցյալ տարի տեղի ունեցածից հանգում ենք այն եզրակացությանը, որ ներկայիս Թուրք իշխանությունները միտում չունեն հաշտության եզրեր գտնելու, ճշմարտությունը բացահայտելու, այսինքն` այն, ինչին դուք կոչ եք անում:
Ընդունում ենք, որ կան թուրքական ծագումով որոշ շրջանակներ, անհատներ, ովքեր դատապարտում են Ցեղասպանությունը և իրենց նախնիների կատարածների համար ներողություն խնդրում հայ ժողովրդից, բայց ոչ թուրքական իշխանությունները:
Մեծարգո պարոն Ռութե, մենք կրկին հրավիրում ենք Ձեզ՝ Ալմելոյում գտնվող Ցեղասպանության հուշահամալիր: Նիդերլանդների հայ համայնքը, որի մեջ են նաև մեծաթիվ Հայոց Ցեղասպանության զոհերի սերունդներ, առանձնահատուկ կերպով կգնահատեն համերաշխությանն ու միասնությանն ուղղված Ձեր այդ քայլը :
Բարեմաղթանքներով՝
Նիդերլանդների հայկական եկեղեցիներ