Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի պատգամավոր. «ԼՂՀ ճանաչումը կախված չէ խորհրդարանական ընտրություններից»

Մայիս 03,2015 10:15

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին ժամը 8-ից սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայները լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ շատ լավ է, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ընտրություններ են անցկացվում, սակայն նա նկատեց, որ ընտրություններից կախված չէ ԼՂՀ միջազգային ճանաչումը:

«Լեռնային Ղարաբաղը միայնակ ճանաչման չի կարող հասնել, պետք է բազմաթիվ բանակցություններ կատարվեն այլ երկրների հետ, նամանավանդ, հարեւան երկրների:  Իհարկե, դժվար է, բայց անհրաժեշտ է»,- ասաց նա:

Ալբերտ Վայները հայտնեց, որ մայիսի 20-ից Գերմանիայում կազմավորվելու է հայ-գերմանական ֆորում, որի ընթացքում քննարկվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը եւ խորհրդարանական ընտրությունները:

Անդրադառնալով Բունդեսթագում տեղի ունեցած քննարկումներին Հայոց ցեղասպանության մասին` նա ասաց. «Ես նույնպես այդ ֆորումի շրջանակներում ելույթ ունեցա եւ  հայտարարեցի, որ տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն են: Իմ  շատ գործընկերներ համարում են, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի այդ ցեղասպանություն բառը իր տեղը գտնի»:

Հարցին, թե երբ կշարունակվեն քննարկումները, նա նշեց, որ հստակ ժամանակ չի կարող ասել. «Դա երկար չի տեւի, ամեն դեպքում` մենք քննարկելու ենք առանձին խմբերում, այնուհետեւ` դա տեղափոխվելու է  խորհրդարան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031