Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ «Դարի մենամարտի» նախօրեին բացասաբար է արտահայտվել Ֆլոյդ Մեդվեյզեր կրտսերի հասցեին:
Թայսոնին վրդովեցրել է այն, որ Մեդվեյզերը ավելի վաղ իրեն համարել է բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ՝ իրեն ավելի բարձր դասելով Մոհամեդ Ալիից եւ Ռեյ Ռոբինսոնից: «Եթե նա դույզն ինչ մոտենար Ալիին, իր երեխաներին անձամբ կտաներ դպրոց: Բայց նա դա չի անում, որովհետեւ շատ փոքր եւ վախկոտ մարդ է: Ականավոր դառնում են, ոչ թե մարդկանցից մեկուսանալով, այլ այն ժամանակ, երբ մարդիկ քեզ ընդունում են», – հայտարարել է լեգենդար բռնցքամարտիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի
Կարդացեք նաև