Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած 32-ամյա երիտասարդը ողջ է մնացել  

Մայիս 02,2015 21:47

Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 1983 թվականին ծնված Հ. Մ.-ն ինքնասպանության փորձ է կատարել: Նրան, ըստ ոստիկանության տվյալների, իրենց տան ավտոտնակում կախված է գտել հայրը: Տղան գնացել է ավտոտնակ ինչ-որ գործով՝ երկար ժամանակ չվերադառնալով, մայրն անհանգստացած այնտեղ է ուղարկել հորը, որը եւ  տղային գտել է կախված վիճակում:  Հայրը զանգահարել է շտապօգնություն՝ ամաչելով  անգամ բժիշկներին ասել, որ որդին ինքնասպանության փորձ է կատարել:

Մենք ոստիկանությունից ճշտեցինք, որ նա չի մահացել, նրան շատ ծանր վիճակում   տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երիտասարդին սկզբում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ  համապատասխան օգնություն են ցուցաբերել,  այնուհետ տեղափոխել են մայրաքաղաք՝«Էրեբունի» բժշկական կենտրոն: Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է այցելել ու երիտասարդի վիճակով հետաքրքրվել է  Գյումրի բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգը:  Երիտասարդն ապրելու շանսեր ունի, արդեն երկու անգամ ուշքի է եկել, սակայն բժիշկները մտահոգված են  նրա՝ հետագայում  հաշմանդամ մնալ-չմնալու խնդրով:

Նա, ըստ որոշ տվյալների,  5-7 րոպե գտնվել է կախված վիճակում:  Նրան ճանաչողները բնութագրում են որպես նորմալ երիտասարդի, թե ինչո՞ւ է ընկել դեպրեսիայի մեջ ու դիմել նման քայլի,  ոչ մեկին հայտնի չէ: Ի դեպ, նա ամուսնացած է, ունի  երեխաներ:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարությամբ քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031