Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարություն Բոգարյան. «Լոս-Անջելեսում Թուրքիայի դեսպանատան պատուհանները դղրդում էին»

Մայիս 02,2015 19:02

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության միջոցառումների շարքը շարունակվում է: «Հայկական մոտոցիկլետների բարեգործական ակումբի» («Armenian Brigade») նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտից մեկնարկած մոտոցիկլետներով երթը մոտ 10 օրից կհասնի Վաշինգտոն, որտեղ Սպիտակ տան առջեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ արդարության պահանջով մեծ ցույց է կայանալու:

Այս օրերին Երեւանում են գտնվում ակումբի մի քանի անդամներ, որոնք այսօր հանդիպեցին ԶԼՄ-ների հետ:скачанные файлы

Ակումբի հիմնադիր անդամներից Հարություն Բոգարյանն ասաց, որ բայքերներին ամբողջ աշխարհում միավորում է սերը մոտոցիկլետի նկատմամբ: Իսկ իրենց «Հայ մոտոցիկլետների ակումբում» միավորել է նաեւ հայրենասիրությունը: Իրենք քաղաքականության հետ գործ չունեն, իրենց նպատակը միասնությունն է: Նրանց համոզմամբ միայն գաղափարի ու պայքարի միասնականությամբ կարելի է հասնել նպատակին:

ԱՄՆ-ում երթի մասնակիցները կտրելու են 5000 կիլոմետր, անցնելու են 16 նահանգներով եւ բոլորում ել միջոցառումներ են անցկացնելու: Նա տեղեկացրեց, որ Լոս-Անջելեսում ցույցին մասնակցել է ավելի քան 130 հազար մարդ: «Թուրքիայի դեսպանատան առջեւ մեր ակցիային հայկական դրոշով միացել էին նաեւ այլազգի բայքերներ: Եվ պատկերացրեք, որ առանց ավելորդությունների, միայն շարժիչների այնպիսի հռնդյուն էր, որ դեսպանատան պատուհանները դղրդում էին: Դա ոգեւորում, ուժ է տալիս մեր ժողովրդին: Մենք ցանկանում ենք աշխարհին ասել, որ մենք հայ ենք, որ կանք, լինելու ենք ու արդարություն ենք պահանջելու: Պատահում է, որ մեր միջոցառումների ժամանակ թուրքերը մեր դեմ են ելնում: Բայց նրանք այնքան վախկոտ են, որ շատ արագ փախչում են, կամ իրենց դրոշները վայր են դնում», – ասաց նա ու ավելացրեց. «Ի սկզբանե մեր ծրագրում բարեգործությունը եղել է: Մենք ամերիկացիներին էլ ենք օգնում, օրինակ, պաշտոնաթող զինծառայողներին, որոնք ամեն հարցում մեր կողքին են: Մենք միասին մի յուրօրինակ զինվորական ջոկատ ենք: Ուզում էինք ապրիլի 24-ին առնվազն 50 հոգի մեր բայքերներով լինել Երեւանում, մասնակցել դեպի Եղեռնի հուշարձան երթին, բայց Լոս-Անջելեսի նավահանգիստը երկու ամիս չէր աշխատում: Տեսնելով, որ չի ստացվում, նպատակահարմար գտանք դրա համար նախատեսված գումարով օգնել այստեղի մեր հաշմանդամ ազատամարտիկներին եւ կարիքավոր ընտանիքներին: Գնել ենք էլեկտրասայլակներ, որոնց մի մասը բերել ենք, մյուս մասը ճանապարհին է, համակարգիչներ նրանց ընտանիքների համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031